Բաժիններ՝

Ֆինլանդիայում արձանագրել են Ռուսաստանի հետ սահմանին մաքսային հանցագործությունների աճ

Ռուսաստանի և Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցները զգալիորեն ավելացրել են 2022 թ.-ի մաքսային իրավախախտումների թիվը ՌԴ-ի հետ սահմանին: Նման հայտարարություն է արել Ֆինլանդիայի մաքսատունը։

«Կարգավորման ոլորտում իրավախախտումների հսկայական աճը վերջին տարվա ամենաէական փոփոխություններից մեկն է: 2022 թ.-ին Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների հետևանքով կարգավորման ոլորտում իրավախախտումների թիվը, որոնց շուրջ անցկացվել Է նախնական հետաքննություն, գերազանցել Է 300-ը:

Սովորաբար տարվա ընթացքում արձանագրվում էր կարգավորման ոլորտում ենթադրյալ իրավախախտումների միայն մի քանի դեպք», – հաղորդագրության մեջ մեջբերվում է Ֆինլանդիայի մաքսատան իրավակիրառման բաժնի ղեկավար Հանու Սինկոնենի խոսքը: Ըստ հաղորդագրության՝ 2022 թ.-ին Ֆինլանդիայի մաքսայինները հայտնաբերել են 6482 մաքսային իրավախախտում՝ ավելի քան հազարով ավելի, քան 2021 թ.-ին:

Ընդհանուր առմամբ, Ֆինլանդիայի մաքսայինները 2022 թ.-ին կանխել են ավելի քան 100 միլիոն եվրո գումարի մաքսային խախտումներ։ Մոսկվան քանիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որն Արևմուտքը սկսել է Ռուսաստանի նկատմամբ կիրառել մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքը քաջություն չունի ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ձախողումը։ «РИА Новости»-ն հավելում է, որ արևմտյան երկրներում մեկ անգամ չէ, որ կարծիքներ են հնչել, թե հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031