Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը

Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Այդ մասին հայտնել է հենց ինքը:

«Այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել… ծիծաղելի հոդվածով», – ֆեյսբուքում գրել է Գ. Պետրոսյանը:

Դեպքի մասին որոշ մանրամասներ է հայտնել փաստաբան Րաֆֆի Ասլանյանը:

«Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը», – նշում է փաստաբանը ֆեսյբուքում ու ավելացնում. «կից ներկայացվող՝ կատարվածի տեսագրությունից նույնիսկ ակնհայտ է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Գ.Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին»։

Նրա փոխանցմամբ` պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Գ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման, առանց որևէ իրավախախտման փաստ մատնանշելու փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում, ուստի Գ.Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը։

«Կատարվածի գնահատականն ու այն իբրև թե բռնություն որակելու ենթատեքստը թողնում եմ յուրաքանչյուրի ողջամիտ դատողությանը», – ֆեյսբուքում գրել է փաստաբանը։

 

Պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով նրանց նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Կից ներկայացվող՝ կատարվածի տեսագրությունից նույնիսկ ակնհայտ է, որ դրանում պատկերված գործողությունը չի համընկնում Գ.Պետրոսյանին վերագրվող հանցակազմի հատկանիշներին։ Մասնավորապես, պարեկային ծառայության աշխատակիցները կոպիտ կերպով, դիմացը կտրուկ արգելափակելով՝ կանգնեցրել են Գ.Պետրոսյանի վարած ավտոմեքենան, առանց հիմնավորման, առանց որևէ իրավախախտման փաստ մատնանշելու փորձել են նրան դուրս բերել՝ պատճառաբանելով, որ իբրև թե անկանոն է վարում, ուստի Գ.Պետրոսյանը, զգուշությամբ շրջանցելով նրանց, շարունակել է ավտոմեքենան վարել դեպի մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող իր շենքի բակ և կայանել է այնտեղ, որպեսզի տեղում պարզաբանի կասկածելի հետապնդումը։
Կատարվածի գնահատականն ու այն իբրև թե բռնություն որակելու ենթատեքստը թողնում եմ յուրաքանչյուրի ողջամիտ դատողությանը։

Posted by Raffi Aslanyan on Saturday, March 11, 2023

 

Տեսանյութեր

Լրահոս