«Եթե Վրաստանի իշխանությունների կողմից որոշ սխալներ թույլ չտրվեն, ապա այս ակցիաները դեպի մարման կգնան, բայց որոշ ակտիվություն ընդդիմության կողմից սպասվելու է։ Ընդդիմությունը փորձելու է իրավիճակն օգտագործել, նույնիսկ, եթե օրենքի նախագիծը հետ կանչեն, քանի որ կարողացան այդ հարցի շուրջ ակտիվորեն քաղաքական ու հասարակական դաշտի ներկայացուցիչներին հանել փողոց»,- նշեց Ջոնի Մելիքյանը։
«Հո իջևանցի Նիկոլի համար ՆԱՏՕ-ի կամ աշխարհաքաղաքական կենտրոնների աչքերը չէ՞ր ուռել. պարզից էլ պարզ է՝ նրան իշխանության են բերել ընդամենը Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու համար, իսկ Փաշինյանն էլ կատարում է իր առաջ դրված պահանջները, որոնք դրել է նաև ԱՄՆ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը՝ հայ ժողովրդին իր պատմական կաղապարներից ձերբազատվելու մասին արած հայտարարությամբ, այնպես որ, պետք է զարմանալ, եթե նա հայկական շահից բխող որևէ քայլ անի»։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բրազիլական Estadão լրատվականին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակման հետևանքով Արցախի հումանիտար իրադրությունը։ Գեղամ Ստեփանյանը ընդգծել է՝ այսօր Արցախում ապրող մարդու առօրյան պայքար է:
Օտարերկրյա բանկերը նույնպես հրաժարվում են ֆինանսական գործարքներ իրականացնել Իրանի հետ, քանի որ այդ դեպքում նրանց դեմ կսահմանվեն ամերիկյան երկրորդային պատժամիջոցներ:
Էս թվերը վերահաստատում են, որ սրանց ոչ մի խոսք` ո’չ Արցախի հարցում, ո’չ արտաքին քաղաքականության թեմաներով, առավել ևս ներքին քաղաքական խնդիրների վերաբերյալ ունեն զրո վստահություն։ Մարդկանց ընդամենը թմրեցնում են, մանիպուլացնում ու անցնում հերթական ռաունդին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել էր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ, մասնավորապես, հայտնել էր, թե արցախյան ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, իսկ Արցախի կողմից բանակցողը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման:
Թուրքիայի հարավ-արեւելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Դիտարկմանը, թե ըստ Ադրբեջանի՝ դա կարող է և ենթադրել ինտեգրացիա, Գրիգորյանն ընդգծել է՝ եթե կանխորոշվում է վերջնարդյունքը, ապա այդ բանակցությունները դժվար են առաջ գնալու, որովհետև Լեռնային Ղարաբաղն էլ կարող է հայտարարել իր ակնկալիքների վերջնարդյունքների մասին:
2020 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը հետաքննություն է սկսել եզդի ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ, երբ նա հրապարակավ հայտարարել էր, որ եզդիները խտրականության են ենթարկվում Հայաստանում. միջազգային իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները հետաքննությունը քննադատել են՝ որակելով որպես պատժիչ և անօրինական:
Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում անհապաղ դադարեցնել անօրինական ռազմական ներկայությունը Սիրիայում և երկրի թալանը:
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ՀՀ իշխանությունները պարզապես իրենց այս որոշմամբ շարունակում են այն, ինչ սկսել են:
Հակակոռուպցիոն կոմիտեից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ խուզարկությունն իրենք են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում: Այլ մանրամասներ չհայտնեցին, սակայն նշեցին, որ առաջիկայում այլ մանրամասներ կհաղորդեն:
Պաշտոնյան նաև հավելել է, որ Բայդենը և ֆոն դեր Լայենը կքննարկեն ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի նկատմամբ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների ավարտի ժամկետները:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարտի 10-ին մարզպետարանում ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ով աշխատանքային այցով ժամանել է մարզ։
Հայապահպանության համար կարևոր է Հայաստան պետության լինելիությունը. Խաչատուր Ստեփանյան
Ընդգծվում է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը:
Պատգամավորների թեկնածուների ցուցակները Բարձրագույն ընտրական խորհուրդ պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 9-ը. այս ամսաթիվը կարող է փոխվել՝ կախված քարոզարշավի մեկնարկի ամսաթվից
Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ։
Երեք մարդ է տուժել Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։
Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի փոխնախագահի քվոտայից։ Պաշտոնական այս տեղեկատվության հետ որևէ մեկնաբանություն, բացատրություն, պարզաբանում չի ներկայացվել։ Կարելի է ենթադրել, որ եթե որևէ հիմնավորում էլ ներկայացվեր, այն լինելու էր մոտավորապես «ՀԱՊԿ-ին հասնում ա» տրամաբանության մեջ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպումներ է ունեցել Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
Մենք պետք է կերտենք այս միասնականությունը. Լևոն Աֆեյան
Միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում եմ նաև Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գործունեության վրա, որը հեռու է մարդու իրավունքների պաշտպանությունից և, ընդհակառակը, օգտագործվում է մարդկանց հիմնարար իրավունքների խախտումները արդարացնելու համար::
Մեծ Սփյուռք ունեցող շատ երկրներ կարևորում են մշակութային ներգրավվածությունը. Ալեքսանդր Գևորգյան
Եթե անվտանգության և ռազմա-տեխնիկական համագործակցության առումով խնդիր ունեցող Հայաստանը, 2018թ–ին Նիկոլի թեթև ձեռքով հետ կանչեց դեռևս երկու տարի պաշտոնավարման իրավունք ունեցող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա ինչո՞ւ պետք է չհրաժարվեր նաև գլխավոր քարտուղարի տեղակալի ռոտացիոն քվոտայից:
Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհաղորդեցին՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն։
Ներկայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնք բարդանում են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ներկայացնում էր հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ակտուալ իրադարձությունների վերաբերյալ հարցումների արդյունքները: