Ադրբեջանը շարունակում է հետագա սադրանքների համար հող նախապատրաստել՝ պնդելով, թե իբր ադրբեջանական տեսադիտարկման համակարգերն արձանագրել են ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյան երթը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, ինչը ՀՀ պաշտպանության նախարարությունը բազմիցս հերքել է, այսօր ևս: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը գերատեսչության ղեկավար կազմի հետ խորհրդակցության ժամանակ հրահանգել է՝ «միջոցներ ձեռնարկել՝ կանխելու Հայաստանի կողմից հնարավոր սպառնալիքները, որոնց միջոցով փորձ կարվի արհեստականորեն լարվածություն ստեղծել տարածաշրջանում»:
168.am-ի տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանը ՔՊ-ի ներսում խոստացել է պրոցեսը չկանգնեցնելու դեպքում աղմկահարույց բացահայտումներ անել. բնականաբար, Փաշինյանը, իր կինը և որոշ կարկառուն ՔՊ-ականներ ոչ միայն լավագույնս տեղյակ էին այդ գումարների շրջապտույտից, այլև իրենց հետ համաձայնեցված էր այդ ամենը տեղի ունենում: Կանի՞, թե՞ ոչ Արսեն Թորոսյանը, ցույց կտան ժամանակն ու հանգամանքները:
Այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումից խոսվում է արդեն մոտ երկու տարի։ Որքան Փաշինյանը հայտարարում է այն ստորագրելու պատրաստակամության մասին, այնքան Ադրբեջանը Հայաստանի և Արցախի դեմ նոր ռազմական էսկալացիաներ է նախաձեռնում։ Այս պահին պաշտոնապես չի ասվում՝ Բաքվի հետ կնքվելիք պայմանագրի շուրջ որևէ բանակցություն ընթանո՞ւմ է։
Հիմա այս գործընթացը հասել է որոշակի հանգրվանի, մասնավորապես՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի ռոտացիայից Հայաստանը հրաժարվել է։ Հիշեցնեմ նաև, որ հրաժարվել է ՀԱՊԿ զորավարժություններից, այդ թվում՝ ՀԱՊԿ դիտորդներից, որոնք պետք է գային հայ-ադրբեջանական սահման»։
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան վերջին շրջանում ակտիվ բանակցում էին, ու կարևոր է, որ հասան նման արդյունքի հենց Չինաստանի նախագահ Ցզինպինի միջնորդությամբ, ինչը խորացնելու է այս երեք երկրների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարաբերությունները։
Պարզվել է, որ տղամարդը գտնվում է Ինտերպոլի բազայում Ուկրաինայի քաղաքացու կանխամտածված սպանության համար։
Քաղաքագետ, տնտեսագետ, «Ապագա հայկականը» համաժողովի փորձագետ Հրանտ Միքայելյանը կարծում է, որ համաժողովի ընթացքում որոշակի գաղափարներ են մշակվում, որոնք պետք է ավելի կայուն մասնագիտական հենքի վրա դրվեն:
Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ արտահայտությունները լուրջ հարցեր են առաջացնում չեզոք միջնորդի կարգավիճակին համապատասխանության առումով:
Ինչ վերաբերում է սահմանի վերաբերյալ պաշտոնական Երևանի պնդումներին, ապա Եվսեևն ասաց, որ ՀԱՊԿ-ում ՀՀ սահմանը չճանաչելու կամ ճանաչելու վերաբերյալ որևէ խոսակցություն կամ հայտարարություն չի լսել։
Մարտի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում հանդիպել է երկամյա պարտադիր ժամկետային ծառայությունն այդ օրն ավարտած զինվորներին:
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի է մասնակցել մի նախընտրական ծրագրով, որտեղ, մասնավորապես, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ գրված է։
Մենք չենք կարող արցախցիներին մենակ թողնել խնդիրների հետ. Լուսիանա Մինասյան
Հայաստանում որոշումների կայացման մեջ Սփյուռքը պետք է անպայման ներգրավված լինի. Ատոմ Մխիթարյան
Իրականում բանակցային ժառանգությունը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան բուն արցախյան հիմնախնդրի շուրջ նախկինում եղած զարգացումներն են, որքան նաև այն արտաքին քաղաքական ինստիտուցիոնալ հենքը, որն ունեցել է Հայաստանը։ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրն այդ հսկայական ինստիտուցիոնալ հենքի կարևոր արտահայտություններից մեկն է։
fip.am-ը գրում է. Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մարտի 9-ին Հանրային հեռուստաընկերության՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում մի շարք մանիպուլյատիվ և կեղծ տեղեկություններ է տարածել, ինչպես նաև կրկնել է իր հետ կապ ունեցող կայքի՝ ամիսներ առաջ տարածած ապատեղեկատվությունը:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարումն ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև գործընթացների տրամաբանության մեջ։
Անկախ, ժողովրդավար, անվտանգ Հայաստանն է մեր նպատակը. Էնթոնի Բարսամյան
ՏՏ -ն լավագույն բնագավառներից է, որի շուրջ ՀՀ-ն ու Սփյուռքը կարողացան աշխատել 30 տարի ի վեր. Զորյան
Բայց արդյո՞ք այդ վնասը միայն ֆինանասատնտեսական արտահայտմամբ է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է այդպես ներկայացնելու համար։ Ի՞սկ մահերը։ Այդ շրջանում մահացած հազարավոր քաղաքացիները, ովքեր մնացին առանց բավարար թթվածնի, դեղերի և պատշաճ բուժօգնության։
«Չի՛ կարող մարդ ուրիշների օգնությամբ իշխանություն ստանալ ու էդ ուրիշների կամակատարը չլինել: Ակնհայտ էր դա ամբողջովին: Մենք ուղղակի մեզ զսպում էինք, ասում էինք՝ միգուցե, միգուցե, միգուցե…»,- օրերս իր «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաև ներկաներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողության սադրիչ դրսևորումները:
Նիկոլին հիմա՞ էր պետք նման շոու: Այո, որ մի կողմից «հակակոռուպցիոն պայքարի» օբյեկտիվություն խաղա՝ մի քանի ուսապարկ զոհաբերելով, մյուս կողմից՝ շեղի թեմաները Արցախի վերջնական հանձնումից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լի Ցյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով:
Հայաստանի կրթական, առողջապահական համակարգի փոփոխությունները մեծ մարտահարվերներ են. Էդիլ Հովնանյան
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»:
Բելգիական լրատվամիջոցները նշում են, որ ուրբաթ օրվա գործադուլն այս շաբաթ արհմիությունների ավելի ընդարձակ բողոքի մի մասն է` ընդդեմ պետական հատվածի թերֆինանսավորման և անձնակազմի պակասի, օրինակ՝ առողջապահության և կրթության ոլորտում:
Սփյուռքում աշակերտության տարիք ունեցող երեխաների 2 տոկոսն է, որ հայկական դպրոց է հաճախում. Յակուբյան
Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
Մեր իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական այն ստերեոտիպը, որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը դա նախաքննական մարմնի վատ աշխատանքի արդյունք է և հետևաբար ամեն գնով դրանք պետք է առաջ գնան:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ այդ տեղեկությունները կեղծ են և ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա Լեռնային Ղարաբաղի տարածքում չկան: