Իրանում աշակերտուհիներին թունավորելու կասկածքով ավելի քան 100 մարդ է ձերբակալվել
Իրանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իրան դպրոցներում տեղի ունեցած միջադեպերի հետ կապված ավելի քան 100 մարդ է ձերբակալվել Թեհրան, Ղոմ, Զանջան, Խուզեստան, Համադա, Ֆարս, Գիլան, Արեւմտյան Ադրբեջան, Արեւելյան Ադրբեջան, Կորդեստան եւ Խորասան Ռազավի նահանգներում, որտեղ խնդիրներ են առաջացրել աշակերտուհիների առողջության հետ, հայտնում է Tasnim լևատվական գործակալությունը։
Նախաքննությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում դրանք արկածախնդիր ապրելակերպ վարող մարդիկ են, ովքեր ստեղծված հոգեբանական մթնոլորտի ազդեցությամբ փորձում են խանգարել դասերը՝ օգտագործելով անվնաս, սակայն գարշահոտ նյութեր։ Իրավական հետաքննությունը շարունակվում է՝ որոշակիություն ձեռք բերելու եւ վերջնական արդյունքի հասնելու համար, ասվում է զեկույցում։
Այնուամենայնիվ, որոշ կալանավորներ ունեն շարժառիթներ եւ ձգտում են վախ եւ սարսափ մտցնել ժողովրդի եւ ուսանողների մեջ, փակել դպրոցները եւ թշնամանք հրահրել Իսլամական Հանրապետության նկատմամբ: Նախարարությունը հավելել է, որ հետաքննություն է իրականացվում՝ բացահայտելու այդ հանցավոր տարրերի եւ ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ Մոջահեդների (MKO) միջեւ հնարավոր կապերը:
Իրանի կրթության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ աշխատանքներն ընթանում են սովորական ռեժիմով: Ծնողներին խրախուսվում է աշխատել կրթական մարմինների հետ՝ կանխելու իրենց երեխաների ակադեմիական արդյունքների անկումը: Նշվել է, որ ղեկավարներն ու ուսուցիչները բացակայությունների դեպքում իրենց կպահեն կրթության կանոններին համապատասխան։ Ամբողջ հանրապետությունում ծնողներին եւ դպրոցականներին խորհրդատվություն տրամադրելու համար բացվել է թեժ գիծ։
2022 թվականի նոյեմբերից ի վեր որոշ իրանցի աշակերտուհիներ հայտնել են թունավորման ախտանիշների մասին դպրոցում սովորելու ժամանակ։ Համաճարակը սկսվել է Ղոմից, այնուհետեւ տարածվել այլ քաղաքներում։
Շատ դեպքերում աշակերտները շնչառական խնդիրներ են ունեցել, սրտխառնոց, հոգնածություն եւ գլխապտույտ, ոմանք էլ տեղափոխվել են հիվանդանոց։