Նիկոլ. երջանիկ անառակության շեփորահարը

Ինչպես և կանխատեսելի էր, Սերժ Սարգսյանի վերջին հարցուպատասխանը՝ Արցախյան բանակցությունների վերաբերյալ իր ելույթների ժողովածուի շնորհանդեսին, բուռն և ցավոտ հետևանքներ ունեցավ ոչ միայն Նիկոլի քաղաքական և քարոզչական թիմերի, այլ նաև՝ բուն իր անձի համար։

Նիկոլ Փաշինյանը վաղուց է ընտրել իր ընտանեկան թերթով դերվիշի շորերը հագած հանդես գալու տակտիկան, հիշեք, օրինակ, իր հանրահայտ «հավաստի» աղբյուրը: Սակայն տարօրինակ է, որ վերջերս նա գերադասում է ստեղծագործել կանացի անվան ներքո, ինչպես եղավ նաև այս դեպքում։

Եվ այսպես, Նիկոլի ցավերի արտանետուկը գրանցվեց երեկ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում՝ մի կնոջ անուն-ազգանվան տակ թաքնված նրա հերթական մաղձոտ և դատարկ հոդվածի տեսքով:

Փորձենք անդրադառնալ կեղծամի տակ թաքնված պացիենտի զառանցանքներին։

Նիկոլ Փաշինյանը շատ է նեղվել։ Նեղվել է, որովհետև Սերժ Սարգսյանի խոսքը և՛ քաղաքական էր, և՛ միջազգային էր, և՛ բարոյախրատական էր, և ամենակարևորը՝ սրտացավ էր։ Նախագահը հարցուպատասխանի ժամանակ շեշտեց, որ մարդկայնորեն ցավ է զգում, երբ Հայաստանը ներկայացնող էակին ստորացնում են, որովհետև այդ ստորացումը տարածվում է ամբողջ երկրի և ժողովրդի վրա, սակայն, իհարկե, նման բարձր մատերիաները Նիկոլին անհասանելի են։

Նիկոլը նեղվել է, որ Սերժը ցիտում է Ալիևին։ Տարօրինակ է, որովհետև 2018 թվականից մինչ 2020 թվական Նիկոլն ու Ալիևը «в унисон» փնովում ու վարկաբեկում էին Հայաստանի նախորդ իշխանություններին՝ անվանական և գրեթե միևնույն բառապաշարով։

Նիկոլը հաճույք էր ստանում, երբ Ալիևն իրեն գովում էր, հույսեր էր կապում, իսկ նախկին իշխանություններին համարում հանցագործներ, կոռումպացվածներ և այլն։ Նիկոլն էլ իր հերթին՝ Ալիևին համարում էր կիրթ և կառուցողական և նրանից տեղեկանում Արցախյան բանակցությունների բովանդակության մասին: Ավելին, պատերազմից հետո Նիկոլը ծառայամիտ եռանդով Հայաստանում ջանասիրորեն տարածում էր Ալիևի թեզերը, օրինակ՝ 1993 թ. ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի մասին։

Սեփական անձի բորբոքված փոքրիկ էգոն շոյելու ընթացքում Նիկոլն իրեն անուղղակիորեն վերագրում է «պրոֆեսիոնալ» բանակցողի կարգավիճակ՝ նեղվելով նրանից, որ Սերժ Սարգսյանը քննադատել է ոչ թե իր «պրոֆեսիոնալ» բանակցային հմտությունները, այլ՝ այն հանգամանքը, որ Ալիևը հետևողականորեն իր կոշիկներն է սրբում Նիկոլ Փաշինյանով։

Թե ինչ է նշանակում Նիկոլի պատկերացման մեջ «պրոֆեսիոնալ» բանակցող, կարող ենք համոզվել 2018-2020 թթ. բանակցային գործընթացի հետևողական տապալման (բազմիցս նշել եմ, օրինակ, «Մյունխենյան սկզբունքների» մասին), պատերազմի ընթացքում աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնելու պատճառով մարդկային և տարածքային առավել մեծ կորուստների հանգեցման փաստերը հիշատակելով (հիշեցնեմ միայն հոկտեմբերի 19-ի հնարավոր հրադադարը ՌԴ միջնորդությամբ, որ այդպես էլ կյանքի չկոչվեց), իսկ թե պատերազմից հետո ինչպիսի «մաստեր-կլասներ» է անում Նիկոլը, ականատես եղանք, օրինակ, վերջին Մյունխենում:

Ապրիլյան պատերազմի տարածքային կորուստների մասին, որ այդպես ինքնամոռաց ցիտում է Նիկոլ Փաշինյանը, հիշեցնեմ, որ ոչ 800 հա էր, ոչ՝ 2000, ինչպես ասում է Ալիևը, այլ, ընդամենը 400 հա։

Թե ինչպիսի քարոզչական թեզեր էր ապրիլյանից հետո փորձում Ալիևը հրամցնել սեփական ժողովրդին, քանիցս խոսել ենք, իսկ իր արձանագրված պարտությունը և Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ձախողումը բարձրաձայնել է անգամ Նիկոլ Փաշինյանը՝ 2019-ի ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի իր ելույթում։ (Թարմացնեմ Նիկոլի հիշողությունը):

Իսկ ապրիլյան պատերազմին հաջորդած հայկական կողմի դիվանագիտական հաջողությունների մասին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում շատ է խոսվել, բայց կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանին հերթական՝ այս բովանդակությամբ աղիների տեղեկատվական լվացումը չէր խանգարի։ (Հոգնան`այստեղ) :

Առավելագույնը, ինչ թույլ էր տալիս Ադրբեջանի նախագահն իր ելույթներում, Սերժ Սարգսյանին «սուտասանության» մեջ մեղադրելն էր՝ իր ներքին խնդիրները լուծելու համար։ Սակայն նրա և ոչ մի հիմարություն անպատասխան չէր մնում: Կարող եք Գուգլ որոնողական համակարգով փնտրել և գտնել, թե ինչ պատասխաններ էր ստանում Ալիևը թե՛ ՀՀ ղեկավարի, թե՛ ԱԳՆ-ի, թե՛ Շարմազանովի, թե՛ իմ, թե մնացածի կողմից այդ ժամանակ:

Ադրբեջանի նախագահին պորտատեղադրումը Սերժի Հայաստանում, ինչ խոսք, դրված էր համաշխարհային բարձր մակարդակի վրա։

Իսկ կհիշեցնե՞ք ինձ 44-օրյա պատերազմից հետո գեթ մեկ անդրադարձ Ալիևին Նիկոլից կամ նրան սպասարկող ԱԽՔ-ներից, ԱԳՆ-ներից, խորհրդարանական ուսապարկային բիոզանգվածից։

Անգամ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ՝ ԱՊՀ ձևաչափով կամ վերջին Մյունխենյան կոնֆերանսում, Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի այդքան երկար բնական լորձոտ ելուստը, որը տրված է մարդուն հոդաբաշխ խոսք արտաբերելու համար, թաքցնում էր սեփական մարմնի առաջին պատահած խորշերից մեկում՝ Ալիևից վախենալու, Ալիևին չպատասխանելու ֆոբիաների ներքո։

Ուստի խնդիրը ոչ թե Ալիևի զառանցանքներն են, այլ դրանք կուլ տալն է, դեմքին թքածը անթասիբի նման անձրևի տեղ ընդունելն է։

Ինչ վերաբերում է Ապրիլյան պատերազմի դադարեցման մեխանիզմների մասին միֆերին, ապա դրանք ամբողջությամբ պայթեցվել են հենց Նիկոլի օրոք ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությամբ, որն այդպես էլ հրապարակային չդարձավ, բայց որևէ մեկը չի կասկածում, չէ՞, որ փոքրագույն շանս ունենալու դեպքում, որը կապացուցեր հանգամանքը, որ Հայաստանն է խնդրել հրադադարը, նիկոլենք կբարձրացնեին համաշխարհային մասշտաբի աղմուկ։

Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության մասին խոսելիս կրկին պետք է հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանին, որ Սերժի բանակցային ժառանգությունն իր կատարմամբ ձայնագրված է 2020-ի՝ Կապանում իր հունվարյան ասուլիսում (տես այստեղ): Ավելին՝ այն խոստումով, որ ցանկացած պահի կարող ենք վերադառնալ այդ ժառանգությանը, այն է՝ Արցախի միջանկյալ կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային երաշխիքներ, Քելբաջարի և Լաչինի հայապատկանություն, և այլն, և այլն, և այլն։

Այն էժանագին հերթական «կռուտիտը», որ Նիկոլը բանակցությունները սկսել է սեփական կետից և ինչ ուզել, այն էլ բանակցել է

(Տես այստեղ) որովհետև Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին խոստովանել է, որ բանակցությունները փակուղում են, միջին վիճակագրական գիտակից և բարոյական ընթերցողի համար Փաշինյանի հոգեխանգարմունքային սիմպտոմներից հերթականը պետք է դիտարկել, քանզի Սերժի միևնույն ելույթում պարզ տեքստով ասված է, որ այդ բանակցությունները փակուղի են մտել Ադրբեջանի պատճառով, սակայն, ՄԽ համանախագահները, այն է՝ միջազգային հանրությունը, ամբողջությամբ կիսում են ՀՀ տեսակետը։

Հիշեցնելով, որ՝ այո, Սերժի օրոք Հայաստանը բանակցել է միջազգային միջնորդների հետ, ոչ թե՝ Ադրբեջանի, մեծ խելք պետք չէ հասկանալու, որ «բանակցությունները փակուղում էին» արտահայտությունը նշանակում է՝ Ադրբեջանը մենակ է՝ ընդդեմ Հայաստանի և միջազգային գերտերությունների։

Այսքանը պետք էր հասկանալ, իհարկե, եթե նպատակը սեփական փսլնքոտ դիվանագիտական ձախողումները և արյունալի պատերազմը քողարկելու հերթական անհաջող գալարակծկումը չէ։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն մտքին, որ Նիկոլը մեկ Պրահա է թռնում, մեկ՝ Մոսկվա, և սա փոխլրացման քաղաքականություն չէ, սա «և՛-և՛» չէ, այլ՝ ճնշման տակ կարծիքի փոփոխություն է, Նիկոլի բերած հակափաստարկն ինտելեկտուալ առավելություն չի տալիս իրեն՝ ո՛չ որպես անձի, ո՛չ որպես կատարյալ անբարոյականի։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անցյալ տարի ունեցած իր ելույթում, խոսելով ՄԽ համանախագահների ինստիտուտի պարալիզացված լինելու մասին ուկրաինական պատերազմի պատճառով, հիմնավորել է, թե ինչու չպետք է սպասել ՄԽ ձևաչափի վերականգնմանը, այլ՝ դավաճանաբար գնալ աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին ՀՀ շահերը պառակտող զբոսաշրջային կուլբիտների՝ Պրահա, Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն, Մյունխեն, Սոչի և այլ քաղաքներ ձևաչափերով, երբ այդ «էքսկուրսիաների» միակ արդարացումը սեփական ընտանիքին պետության հաշվին աշխարհ ցույց տալու առիթն ու հնարավորությունն է Նիկոլի համար (տես այստեղ

Քանիցս ասել ենք, որ որևէ հայանպաստ տրամաբանական բացատրություն չկա այն հանգամանքին, թե ինչու, երբ աշխարհը ցնցվում է աշխարհաքաղաքական երկրաշարժի տակ, երբ բոլոր միջազգային կառուցակարգերն ու մեխանիզմները փլուզվում են և էրոզիայի ենթարկվում, երբ ոչ մի նմանատիպ կոնֆլիկտ իր եզրափակիչ բանակցային հանգրվանում չէ, Նիկոլ Փաշինյանը շտապում է, այսպես կոչված, «խաղաղության» անվան ներքո գերտերությունների բրոկերությամբ վերջնականապես վաճառել հայկական շահն Ադրբեջանին և Թուրքիային։ (Տես այստեղ

Նիկոլի բերած այն հիմնավորումը, թե նա ստիպված է քննարկել խնդիրը տարերայնորեն ի հայտ եկած միջնորդական երեք հարթակներում, նույնպես իրականությանը չի համապատասխանում, որովհետև, կրկնեմ, հարկ էր ընդամենը հիմնավորել, թե ինչո՞ւ ՄԽ համանախագահության մանդատից դուրս Հայաստանն Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների գնալ չի կարող, և միակ բանը, որ Նիկոլը պետք է աներ՝ սպասել ուկրաինական ճգնաժամի՝ որևէ փուլում սառեցմանը կամ հանգուցալուծմանը՝ հասկանալու համար, թե ինչպիսի աշխարհ ենք մենք ունենալու այդ պատերազմից հետո, հետևաբար՝ ինչ ճանապարհով է պետք գնալ այդ աշխարհում հայկական շահն ամրապնդելու համար։

Կրկին շահարկելով «ԵԱՏՄ մեկ գիշերվա մեջ մտանք» դատարկամիտ միֆը՝ Նիկոլ Փաշինյանը մոռանում է մի կարևոր հանգամանք, որի մասին քանիցս նշել ենք. Ռուսաստանը չի պնդել ՀՀ անդամությունը ԵԱՏՄ-ում, Հայաստանն է խնդրել Ռուսաստանին այդպիսի անդամությանն աջակցել։

Հիշեցնեմ Նիկոլին մի հայտնի, բայց այդպես էլ պաշտոնապես չհրապարակված փաստ՝ 2018-ի մայիսին, երբ նա առաջին անգամ Սոչիում հանդիպել է Վլադիմիր Պուտինին, վերջինս իրեն ասել է բառացիորեն, որ Ազատիչն է խնդրել իրեն օգնել Հայաստանի անդամության հարցում, և եթե Հայաստանն ուզում է դուրս գալ՝ կարող է դուրս գալ, ոչ ոք չի բռնել։ Ի դեպ, այդ նույն այցելության ժամանակ Արցախի մասով տարիներ հետո դու պատմել ես Արայիկ Հարությունյանին, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն հորդորել են քեզ օգտվել ժողովրդական մեծ վստահությունից և լուծել Ղարաբաղյան հարցը, ու շեշտել․ «Ադրբեջանի նախագահ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի» (փակ հանդիպման ընթացքում ձայնագրությունը):

Նիկոլի ստերի անմակարդակությունն ապացուցում է նաև հետևյալ մեջբերումը, որ իբրև թե սեպտեմբերի 3-ին նախագահ Պուտինի ներկայությամբ ու ճնշմամբ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ էր ստորագրում ԵԱՏՄ-ին միանալու մասին։

Եվրոպական քաղաքական շրջանակների՝ այդ տարիների գնահատականների մասին շատ է խոսվել, հիշեցնեմ ընդամենը 2018 թվականի Մյունխենյան գագաթաժողովում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ թե՛ արևմտյան գործիչների, թե՛ ռուսական գործիչների գնահատականները, Լավրովի այդ ժամանակահատվածի հարցազրույցները և այլն։

Խնայեմ ձեզ այստեղ՝ հոդվածիս ծավալը չկրկնապատկելու համար, գուգլե՛ք և կհամոզվե՛ք, օրինակ, այստեղ։

Ինչ վերաբերում է 2017 թվականի նոյեմբերի 24-ին կնքած ՍԵՊԱ-ին, ապա դա ԵՄ-ի հետ հարաբերություններում Սերժ Սարգսյանի թողած վերջին լուսավոր կետն է առ այսօր, որի վրա ինքնահավան հղումներ, հպարտ մեջբերումներ, բազմաթիվ գործուղումներ են անում թե՛ Նիկոլ Փաշինյանի գործադիրի ոհմակը, թե՛ խորհրդարանական ոհմակը։ Թեպետ ժամանակին Նիկոլն ասում էր, որ «ԵՄ-Հայաստան պայմանագիրը ջուր է»:

Չե՞ք ուզում այդ պայմանագիրը, չե՞ք ուզում մնալ ԵԱՏՄ-ում, դո՛ւրս եկեք ԵԱՏՄ-ից, բանակցե՛ք ԵՄ-ի հետ ասոցացման, կամ ավելին՝ անդամության պայմանագրի շուրջ։

Ոչ ոք ձեր ձեռքերը չի բռնել, եթե կարող եք այդպիսի գործողությունների գնալ և հիմնավորել դա հայկական շահով, փորձեք դա անել, եթե ոչ՝ ապա ձեր քաղաքական իմպոտենտության մեջ ձեզ ոչ մի վիագրա, կուկուռուզ կամ պեռաշկի չի փրկի։

Ինչ վերաբերում է «դոզայի տակ մնալուն», ապա ձեր կայֆերը մեզ մի վերագրեք։ Ըստ օդում, ջրում, տիեզերքում և ինտերնետում կախված լուրերի, Նիկոլ, դոզան դարձել է քո անձի ալտեր էգոն՝ երկրորդ եսը։ Եվ կապ չունի, թե ինչի դոզան՝ հոգեմետների՞, Մենդելեևի կողմից ստանդարտիզացված լուծույթի՞, թե՞ ավելի ծանր սուբստանցիաների։

Եվ վերջում, կնոջ անվան տակ թաքնված Նիկոլ Փաշինյանի տվյալ հոդվածը վկայում է այն մասին, որ նա շատ երջանիկ իրավիճակում է գրել այն՝ հերթական անգամ բրախելով երկրի և ժողովրդի գլխին իր պատճառով կուտակված սև ամպերը ցրելու ուղիղ պարտականությունը:

Օհ, աստվածներ… Մի՞թե նա ծանոթ չի սեփական տիկնոջ այն գնահատականին, որ Հայաստանում երջանիկ կինը, կամ տվյալ դեպքում՝ կնոջ անվան տակ թաքնված տղամարդը, կարող է երջանիկ լինել միայն, եթե անառակ է։

Ուստի, Նիկո՛լ, ինչպես կասեր քո կողմից հիշատակված ՀՀԿ տատիկը. «բոյդ թաղեմ, անառակ…»:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Փողերի լվացման մասնագետ

Տեսանյութեր

Լրահոս