«Ոհմակը փորձում է առիթից օգտվելով անհամաչափ պատիժ կիրառել մշտապես սուր, անկոտրում և շիտակ Գևորգի նկատմամբ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետք չէ իրավագիտության ռահվիրա լինել հասկանալու համար, որ Գևորգ Պետրոսյանին մեղսագրվող արարքն ու դեպքի տեսագրությունը որեւէ կապ չունեն իրար հետ։

Ակնհայտ է, որ ոհմակը փորձում է առիթից օգտվելով անհամաչափ պատիժ կիրառել մշտապես սուր, անկոտրում և շիտակ Գևորգի նկատմամբ։

Քաղաքական ճնշումների մախովիկը նոր թափ է ստանում՝ Արցախի հանձնման դեմ ըմբոստացող գործիչների հանդեպ։

Տարիներ առաջ, երբ կամայականություններն ու իրավական բեսպրեդելը նոր էին սկսվում, ես այդ ամենը անվանեցի վակխանալիա։

Իսկ այժմ վակխանալիայից թեւկոխում ենք պոռնոգրաֆիա (այս բառը հաստատ ավելի ծանոթ է, քան նախորդը)»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031