«Պետք չի անել ափալ-թափալ քայլեր». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ օկուպացված տարածքները վերադարձնելու մասին
«Այդ խնդիրների 1 քայլանի լուծում չեմ պատկերացնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է տեսնում ՀՀ սուվերեն տարածքն ադրբեջանցիների կողմից օկուպացնելու խնդրի լուծումը:
«Մեր պատմությունը, մեր փորձը պետք է ցույց տա մեզ, որ պետք չի անել ափալ-թափալ քայլեր, պետք է հետևողական, ռազմավարական մոտեցմամբ գնալ առաջ: Մեր պետության շահերը ապահովելու, սպասարկելու համար:
Մենք արդեն ասել ենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը մեզ համար կարմիր գիծ է, բայց նաև մենք այդ խնդիրների ռազմավարական լուծում ենք պատկերացնում՝ երկարաժամկետ, խորը և համապարփակ»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ այդ տարածքները տարիներով կարող են այդպես օկուպացվա՞ծ մնալ, Փաշինյանը պատասխանեց.
«Գիտեք ինչ, 1994 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ունի օկուպացված տարածքներ, մենք օկուպացված տարածքներ ունենք 1994 թվականից՝ Արծվաշենը, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի վարելահողերի 70 տոկոսը, Բերքաբերի ջրամբարի ձախ ափը մինչև Օդնդաղ լեռ, որը Հայաստանի ինքնիշխան տարածքն է, Այգեհովիտ գյուղի տարածքները, Վազաշեն գյուղի տարածքները, և այդպես շարունակ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում