Ըստ գերատեսչության խոսնակ Աշրաֆ ալ Քուդրայի ներկայացրած վերջին տվյալների՝ զոհերի թվում կա 4324 երեխա։ Եվս 26 475 մարդ վիրավորվել է։ Միայն վերջին 24 ժամում զոհվել է 214 մարդ։
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը համոզված է, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից 3 տարի անց, Արցախի ՊԲ զորահանդեսն ադրբեջանական ԶՈՒ զորահանդեսի վերածել է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը:
«Նամակի մասին տեղեկացել եմ երեկ: Տանը չեմ եղել, մայրս է ասել, որ նամակ ունեմ ոստիկանությունից: Այսօր վերցրի՝ մեկ ժամ առաջ. ինձ դատի է տվել ՆԳՆ ոստիկանությունը՝ դատարանից պահանջելով ինձ ենթարկել վարչական պատասխանատվության ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
«Ադրբեջանական կողմի նշած՝ 8, այսպես կոչված, անկլավների մեջ կան բնակատեղիներ, արոտավայրեր և այլ տարածքներ։ 8 գյուղ տալով՝ չենք պրծնում։ Դրանք մեր անվտանգության հետ կապված լուրջ ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են։ Այդ տարածքներից մի քանիսը, օրինակ, հարում են մեր միջպետական ճանապարհին, որը մեզ կապում է Վրաստանի հետ: Խոսքը Տավուշի մարզի մասին է»:
Իսրայելի գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը։ Ըստ Գազայի առողջապահական իշխանությունների՝ նրանց 40 %-ը երեխաներ են։
Օդերևութաբանները նշում են, որ ամիսն, ընդհանուր առմամբ, 1,7 աստիճանով ավելի տաք է եղել, քան հոկտեմբերի միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական շրջանում՝ 1850-1900 թվականներին:
Հանդիպմանն անդրադարձել ենք նաեւ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին, քաղաքական բանտարկյալների նկատմամբ իրականացվող ճնշումներին եւ ներքաղաքական այլ զարգացումներին։
«Այս պահին Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումը, բնականաբար, իրատեսական չեմ համարում, բայց խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը` անդրադառնալով բեռնափոխադրումների համար «Վերին Լարսին» Ադրբեջանի տարածքի այլընտրանք լինելու ՌԴ առաջարկին:
Ստեփանակերտում հաղթանակի շքերթ է անցկացվում։
Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը (ՀԸ) ներողություն է հայցում 2023 թվականի հոկտեմբերի 24-ին եթերում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս օգտագործած տեսանյութի և տեղեկատվության համար:
Փաշինյանը նման բան չի ասել. 8 գյուղերի մասին, խոսել են Հաջիևը, Ալիևը. Գևորգ Պապոյան
Դավիթ Գյուրջինյանին Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո, ըստ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի, համալսարանում սկսվել են բռնաճնշումներ, ուսանողական խորհրդի ընտրությունների կեղծում, բազմաթիվ դասախոսների ու աշխատակիցների ազատում աշխատանքից:
Ըստ հրապարակման՝ Zen Technologies ընկերության կողմից մշակված հակադրոնային համակարգը տեղորոշում է և դասակարգում ԱԹՍ-ները, հայտնաբերում է դրանց կողմից իրականացվող պասիվ հետախուզությունը, ինչպես նաև վերացնում է սպառնալիքը՝ խափանելով ԱԹՍ-ների կապի համակարգը։
Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածին։
2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիշեցրել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն ուղարկել իրենց պաշտոնյաներին՝ հերթական հանդիպման, և հարցրել է՝ արդյոք Վաշինգտոնը դեռևս երկու երկրների միջև բանակցությունների համար հնարավոր տարբերակ է։
Այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում ենք աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերություններին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող թեմաներին վերաբերող այլ հարցեր:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, շարունակվում էր «Տիգրան Ավինյանն՝ ընդդեմ Դավիթ Սարգսյանի և «168 ժամի»» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը հաստատությունում աշխատանքի վերջին օրը հրավիրած ասուլիսում անդրադարձավ համալսարանի խնդիրներին:
Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա Հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին:
Ավելի վաղ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան և նրա գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքը Տոկիոյում երկկողմ բանակցություններից հետո հայտարարել էին Ուկրաինային հետագա օգնության անհրաժեշտության մասին՝ չնայած Մերձավոր Արևելքի ներկայիս էսկալացմանը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 40 օրենսդիր, դեմ՝ 2-ը։ Դեռևս որոշված չէ, թե Ներկայացուցիչների պալատը լրիվ կազմով երբ կարող է քննարկել այն:
Ալիևի և Փաշինյանի իշխանությունների գլխին շարունակվում են կուտակվել սև ամպերը` թանձր ու կայծակնաբեր: Կյանքը պայքար է, որտեղ հաղթում են դիմացկուններն ու իմաստունները:
Օրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Ի՞նչ միջոցառումներ են սպասվում նոյեմբերի 9-ին. «Միասին» հասարակական-քաղաքական շարժման ասուլիսը. ՀԻՄԱ
Արևմուտքը հրահրում է իրավիճակի դեգրադացիա Հարավային Կովկասում։ Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ երկրների գործընկերների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նախատեսում են երկկողմ հանդիպում ունենալ նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում, երբ Ասիախաղաղօվկիանոսյան երկրների ղեկավարները հավաքվեն ամենամյա գագաթնաժողովի։