Բաժիններ՝

G7-ի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները, Չինաստանի հետ հարաբերությունները

Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Տոկիոյում կայացած բանակցությունների ընթացքում վերահաստատել են, որ «G7»-ի անդամները միասնական են մնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման և Ուկրաինային օգնության տրամադրման հարցում։ Այս մասին նշված է Ճապոնիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Հանդիպման մասնակիցները վերահաստատել են, որ G7-ը, նույնիսկ այսօրվա միջազգային իրադրությունում, կմնա միասնական Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանման և Ուկրաինային վճռական աջակցության ցուցաբերման՝ իր վերաբերմունքի հարցում», – ասված է գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան և նրա գերմանացի պաշտոնակից Անալենա Բերբոքը Տոկիոյում երկկողմ բանակցություններից հետո հայտարարել էին Ուկրաինային հետագա օգնության անհրաժեշտության մասին՝ չնայած Մերձավոր Արևելքի ներկայիս էսկալացմանը։

Ճապոնիայի արտգործնախարարը նաև աշխատանքային ճաշի ընթացքում իր պաշտոնակիցների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը՝ կոչ անելով հումանիտար հրադադարի։

Ըստ Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած մեկ այլ հայտարարության՝ Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները նաև «վերահաստատել են, որ գիտակցում են Չինաստանի հետ անկեղծ ներգրավվածության և իրենց մտահոգություններն անմիջապես Չինաստանին հայտնելու կարևորությունը՝ ընդունելով ՉԺՀ-ի հետ գլոբալ մարտահրավերների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցելու անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս