Ռուսաստանն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի:
Այսօր Վաշինգտոնում կկայանան Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցություններ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, նոյեմբերի -֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանրային քննարկում՝ տարածաշրջանային զարգացումներ. Արցախ-Հայաստան թեմայով՝ ՈւՂԻՂ
«Մեր պետությունը հիմա նստած է վառոդի տակառի վրա, որն ամեն օր կարող է պայթել»,- «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկմանն ասաց խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
«Երբեմն ստիպված ես քաղաքացիներին բացատրել՝ ինչպիսի մանիպուլյացիաներ ու կեղծիքներ են կատարվում իշխանությունների կողմից: Ամեն օր է դա հորդում: Պետք է մի քիչ ավելի ջանք դնենք, որ բացահայտենք՝ արդարությունից ու ազնվությունից խոսող իշխանությունները, որոնք ասում են, թե իբր կոռուպցիա չկա, ինչ ունեցվածքի տեր են դարձել»,- «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Նրանք բոլորն Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են:
«Այս իշխանությունները մեդիառեսուրս ասելով՝ հասկանում են ինտերնետ տարածքում ցանկացած բան՝ ֆեյք լրատվություն գեներացնող ֆեյսբուքյան էջերից մինչև յութուբյան ալիքներ ու ֆեյք կայքեր։ Հսկայական ռեսուրսներ են ներդրվում, ինչը նշանակում է, որ իշխանությունները հասկանում են՝ խնդիր ունեն»,- «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տվյալ պահին իրավիճակը Վայոց ձորում, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, հարաբերականորեն խաղաղ է։ Մոտավորապես 2 շաբաթ առաջ էր միջադեպ գրանցվել, որի վերաբերյալ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել։
«Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկմանն արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը հիշեցրեց, որ տարիներ առաջ Ալիևը ուզում էր գոնե երկու տարածք, հետո ախորժակը բացվեց, եղավ 6, հետո հինգ, հիմա Արցախն Ադրբեջան է, և ավելին՝ ներխուժել է Հայաստանի տարածք՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքները, գնահատականները։
Այսօր Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ԱԺ-ում 2023 թ. պետական բյուջեի նախագծով Վայոց ձորի մարզպետարանին հատկացվող բոյւջետային հատկացումները ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:
Հայկական օրակարգ. «Շարունակություն հանրահավաքներից հետո» թեմայով քննարկում. ՈւՂԻՂ
«Որոշում ունենք, որ քաղաքապետի թեկնածուն պարոն Ավինյանն է լինելու, և այդ որոշմամբ շարժվում ենք առաջ: Ոչ մի խնդիր չկա, նույնիսկ ես ասում էի, որ իմ պաշտոնավարման ընթացքում, կան ծրագրեր, որոնք ցանկանում եմ շարունակել: Ծրագրերն իրականացնում եմ և կարծում եմ, որ ցանկացած դեպքում էստաֆետը պետք է փոխանցվի այլ մարդու»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
ՀՀ արդարադատության նախարարությունը միջնորդություն էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Դատավորների միության փոխնախագահ Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին։
ՔՊ ընտրությունը չի կեղծվել՝ շփոթմունք է եղել. Հակոբ Սիմիդյան
Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:
Կարսի նահանգում Թուրքիա-Հայաստան սահմանին ականազերծման աշխատանքներ կատարող մասնավոր ընկերության աշխատակից Հ․Ա․-ն ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ոտքից։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտնել է թուրքական NTV-ին։
Խորհրդարանում պետբյուջե 2023-ի քննարկումների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցադրմանը՝ տեղեկացրեց, որ «շինթույլտվություն՝ ԿամԱԶների դիմաց» գործարքում հանցագործության դրվագներ չեն եղել:
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը վստահեցրեց՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Տավուշի սահմաններում ոչինչ տեղի չի ունեցել։
Փաստորեն շինբարեկարգման վարչության պետին չեք ճանաչում.ծանոթացե՛ք. Քաղաքապետ
Պարոն Սարգսյան, ոնց հասակացա՝ ինձ միակ կարոտողը Դուք էիք. Քաղաքապետը՝ Հայկ Սարգսյանին
«2023 թվականի բյուջեով նախատեսված է, որ պատվիրակված լիազորությունների գումարը կկազմի 42 միլիարդ 316 միլիոն դրամ, որոնցից խոշոր մասերն են՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երևան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունները՝ 18 միլիարդ դրամի շրջանակներում, Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպումը՝ 2 միլիարդ 700 միլիոն դրամի շրջանակներում»։
Եթե պետք է խնդիրը լուծել, ուրեմն պետք է քանդենք և լուծենք. Հրաչյա Սարգսյան
Չինաստանի մաքսային վիճակագրության տվյալներով՝ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2020 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հասել Է 153,93 մլրդ դոլարի՝ տարեկան հաշվարկով ավելանալով 33 տոկոսով:
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը վաղ առավոտյան հայտնել էր, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերն Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Նախորդ շաբաթ եղել է 4813 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 1014 հիվանդ: Մանկական կանչերի թիվը եղել է 412, հիվանդանոց է տեղափոխվել 169 երեխա»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Շտապբուժօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Նախորդ շաբաթ 2219 շարժակազմ գտնվել է շահագործման մեջ, որից 1149-ը՝ «ժոնգտոնգ» մակնիշի, 650-ը՝ «Հագեր» մակնիշի, և «Գազել» մակնիշի 426 ավտոբուս: Միաժամանակ եղել է 16 ճանապարհատրանսպորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը 70-ից մինչեւ 100 մարդ Է փախուստի դիմել Փոլոնարուվա քաղաքի (Շրի Լանկայի Հյուսիս – կենտրոնական նահանգ) կալանավորների վերականգնողական կենտրոնից:
«Ռոսավիացիա»-ն վերստին երկարացնում Է ՌԴ-ի կենտրոնական մասի եւ հարավի օդանավակայաններում թռիչքների արգելքը, այս անգամ մինչեւ նոյեմբերի 15-ը:
«2023 թվականի պետական բյուջեով գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում է իրականացնել 6 ծրագիր՝ 36 միջոցառումով, ընդհանուր՝ 37,9 միլիարդ դրամ գումարով, այդ թվում նաև՝ արտաքին աղբյուրներից ստացվող վարկային ու դրամաշնորհային միջոցներով երեք ծրագիր՝ 8 միջոցառումով՝ 2,4 միլիարդ դրամ գումարով»,- ԱԺ-ում Բյուջե 2023 նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ այս հատկացումները 2021-ի համար նախատեսած գումարից էապես մեծ են: