
Շրի Լանկայի կալանավորների վերականգնողական կենտրոնից շուրջ 100 մարդ Է փախուստի դիմել

Նոյեմբերի լույս 7-ի գիշերը 70-ից մինչեւ 100 մարդ Է փախուստի դիմել Փոլոնարուվա քաղաքի (Շրի Լանկայի Հյուսիս – կենտրոնական նահանգ) կալանավորների վերականգնողական կենտրոնից:
Ինչպես հաղորդում Է The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը, փախուստին նախորդել Է կենցաղային հողի վրա վեճը բանտարկյալների կենտրոնում գտնվող երկու խմբերի միջեւ, որը վերաճել Է խռովության:
Դրա մասնակիցները փորձել են հարձակում գործել բանակային զինանոցի եւ պարենի պահեստի վրա, որոնք գտնվում են կենտրոնի տարածքում, բայց նրանց գրոհը հետ Է մղել պահպանության ծառայությունը: Տեղի ունեցած բախումների ընթացքում վիրավորվել են մեկ զինծառայող եւ մեկ բանտարյալ: Ոստիկանության տվյալներով՝ օգտվելով իրավիճակից, բուժա-վերականգնողական կենտրոնից փախուստի Է դիմել 100-ից մինչեւ 500 բանտարկյալ: Նրանց մի մասին հաջողվել Է բռնել, մնացածների որոնումը շարունակվում Է: Փոլոնարուվա են ուղարկվել բանակի եւ ոստիկանության ստորաբաժանումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: