Մենք պետք է փոխենք պատերազմում պարտված կողմի մեր կեցվածքը. Ավետ Ադոնց

«Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկմանն արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը հիշեցրեց, որ տարիներ առաջ Ալիևը ուզում էր գոնե երկու տարածք, հետո ախորժակը բացվեց,  եղավ 6, հետո հինգ, հիմա Արցախն Ադրբեջան է, և ավելին՝ ներխուժել է Հայաստանի տարածք՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքները, գնահատականները։

Դիվանագետը շեշտեց՝ այս պարագայում հայկական կողմը պետք է փոխի իր կեցվածքը։

«Առաջին հերթին նկատի ունեմ՝ պետք է դուրս գալ  2020 թվականի պատերազմում պարտված լինելու կեցվածքից։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները ժողովրդի աջակցությամբ շատ ամբիցիոզ գաղափարներով, ծրագրերով  առաջ գնան, հնչեցնեն դրանք, որոնք պետք է ամրագրված լինեն համապատասխան ծրագրերում, պրակտիկայում դրանք իրականություն դառնան։ Մասնավորապես, Հայաստանը բարձրացնի անվտանգության մակարդակը և որակը։ Առանց դրա չի լինի, առանց դրա չենք կարող փոխենք մեր կեցվածքը գոնե մեր տարածաշրջանում և ավելի լայն վեկտորի հանրության մոտ։
Պարտված լինելու կեցվածքից պետք է դուրս գայինք շատ վաղուց, գոնե մեկ տարի առաջ։  Եվ դա անմիջապես կազդեր բանակցային կոնցեպտը փոխելուն»,- ասաց Ավետ Ադոնցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս