Հանցագործություն չկար. Երևանի քաղաքապետը՝ «Շինթույլտվություն՝ Կամազների դիմաց» գործարքի մասին
Խորհրդարանում պետբյուջե 2023-ի քննարկումների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցադրմանը՝ տեղեկացրեց, որ «շինթույլտվություն՝ ԿամԱԶների դիմաց» գործարքում հանցագործության դրվագներ չեն եղել:
«Այդ ժամանակ ինչ-որ միջոցառումներ իրականացվեցին՝ դատախազություն, բան, և որպես այդպիսին՝ հանցագործության ինչ-որ բաներ չեն եղել. դա է իմ տեղեկությունը»,- նշեց քաղաքապետը:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ 2019 թվականին Երևանի քաղաքապետարանին տարբեր ընկերությունների ու տնտեսվարողների կողմից «ԿամԱԶ» մակնիշի աղբահավաք մեքենաների նվիրատվության վերաբերյալ հրապարակումների ուսումնասիրություն էր սկսել:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ աղբահանության ճգնաժամի հանգուցալուծման հարցում քաղաքապետին ձեռք են մեկնել խոշոր սեփականատերերն ու «ԿամԱԶ»-ներ են «նվիրել»: Նա, մասնավորապես, նշել էր, որ «ԿամԱԶ»-ների մի մասը նվեր է ստացվել Սամվել Ալեքսանյանի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում