ԱՄՆ-ը եւ Իսրայելը հայտարարել են առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում բարձր մակարդակով ռազմավարական համագործակցություն սկսելու վերաբերյալ: Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած մամուլի տեղեկագրում։
ԱՀԿ-ի եվրոպական ստորաբաժանումը նշել է, որ երկրները պատվաստման երկրորդ խթանիչ դեղաչափ պետք է առաջարկեն այնպիսի խմբերի, ինչպիսիք են տարեցները, բուժաշխատողները և հղի կանայք:
Վերջին ժամերին Միացյալ Նահանգներից ստացված երկու մեկնաբանություն էականորեն կարևոր է՝ ամբողջացնելու համար Հայաստանի Հանրապետության շուրջ վերջին տարիներին գերենացվող «աշխարհաքաղաքական փազլը»:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուսային հիվանդություն է, որը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատից զրկել ցանկացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին հարցնում է՝ իսկ երբ ձեր թեկնածու ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մեկ տարի աշխատանքի չէր գնում, բայց աշխատավարձ և պարգևավճար էր ստանում, նրան ինչո՞ւ իր պաշտոնից հեռացնելու որոշում չկայացրեցիք։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ստամբուլի բանակցությունների հետ կապված ելույթ կունենա մամուլի համար։
Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի խոսքով՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ստորագրվող էներգետիկ հուշագիրը շարունակում է Արևմուտքի ընդհանրական մոտեցումը տարածաշրջանի նկատմամբ։
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
Դատարանը շատ հստակ արձանագրել է, որ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» ոչ մի փաստարկ չի ներկայացրել ոչ իրենց «վճիռներում», ոչ դատաքննության ժամանակ, որպեսզի հիմնավորի «սուտ լուրը» կամ կեղծիքը, որով շուրջ մեկ տարի Ֆեյսբուքի ադմինիստրացիան սահմանափակել էր մեր էջի հասանելիությունը՝ մեզ ահռելի նյութական և բարոյական վնասներ հասցնելով, մեր գործարար համբավին վնասելով։
2020 թ․ հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար:
Գերմանիան օգոստոսի 1-ից ամբողջությամբ կդադարեցնի ածուխ գնել Ռուսաստանից, իսկ դեկտեմբերի 31-ից երկիրը կհրաժարվի ռուսական նավթից։
Դոլարի ինդեքսը (ԱՄՆ-ի առևտրային գործընկեր վեց երկրների արժույթների զամբյուղի նկատմամբ փոխարժեքը) աճել է 0,29%-ով՝ հասնելով 108,43 կետի։
168.am-ը քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ օդային բեռնափոխադրումների վերաբերյալ պայմանավորվածությունն ի՞նչ կփոխի հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում և ի՞նչ ռեալ տնտեսական արդյունքներ կապահովի։
Սունակին աջակցում են առնվազն 50 կուսակիցներ, Մորդոնտը հավաքել է առնվազն 30 հոգու աջակցություն։ Երկրորդ փուլ անցնելու համար թեկնածուները պետք է հավաքեն առնվազն 30 ձայն։
Նշվում է, որ Ռաջապակսան, ով այժմ գտնվում է Մալդիվներում, մտադիր է մեկնել Սինգապուր, որտեղից Աբեյվարդենային կտեղեկացնի իր որոշման մասին։ Թե երբ դա տեղի ունենա, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել։
Աշխարհում նավթի գները կարող են բարձր մակարդակում մնալ մի քանի ամիսների, եթե ոչ տարիների ընթացքում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:
«Ըստ իս, վերջին ԱԱԾ տեղեկությունները՝ լրտեսների մասով, և պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի հայտարարությունները՝ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ, պատահական չեն։ Իրենց մաքրագրելու պրոցեսի մեջ են, Օնիկ Գասպարյանն էլ վերջին սպան չի, նա ԳՇ պետի պաշտոնն է զբաղեցրել պատերազմի ժամանակ, այսինքն, քավության նոխազն այս դեպքում ինքն է։ Պատահական չի, որ Տիգրան Աբրահամյանը և էլի մարդիկ միշտ ասում են, որ գեներալը պիտի խոսի: Եթե չխոսեց, պասիվ պահեց իրեն, շատ բաներ բարդելու են իր վրա։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Գագիկ Ջհանգիրյանի պարտադրված հրաժարականից ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նոր ժ/պ-ի նշանակումից հետո, թվում է, թե հարցը լուծվեց, ու հիմա ԲԴԽ-ում հարաբերական անդորր է: Իրականում այս անդորրը կարող է լինել խաղաղություն փոթորկից առաջ:
Բայդենը երեքշաբթի օրը սկսել է պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին շրջագայությունը Մերձավոր Արևելք։ Հուլիսի 13-ից 16-ը նա կայցելի Իսրայել, Արևմտյան ափ և Սաուդյան Արաբիա:
«Փորձագիտական կանխատեսումների համաձայն՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջը փոքր եւ միջին տրանսպորտային ընկերությունների 5-ից մինչեւ 7 տոկոսը, որոնք չեն հասցրել վերակողմնորոշվել արեւելյանից դեպի այլ ուղղություններ կամ բավականաչափ ֆինանսական միջոցներ չեն ունեցել դրա համար, կարող են սնանակացած լինել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝ կուսակցության խորհրդի նիստում հուլիսի 12-ին քննարկվել է ոչ միայն Բերձորը, Աղավնոն և Սուսը հայկական պահելու վերաբերյալ հարցը, այլև որոշում է կայացվել։
Արդեն երկու ամիս է, ինչ անազատության մեջ է գտնվում հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նրա հանդեպ կիրառվող խտրական վերաբերմունքը և որպես խափանման միջոց կալանքի կիրառումը տարակուսանք է առաջացրել հասարակական տարբեր խմբերում: Ըստ զեկուցումների, Ավետիք Չալաբյանի կալանավորումը միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրության կենտրոնում է` Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, շինծու և հանցակազմի բացակայությամբ քրգործերի միջոցով ընդդիմադիր գործիչների խոսքը լռեցնելու համատեքստում:
Ուկրաինան 9 միլիարդ դոլարի չափով ամենամսյա տնտեսական օգնության կարիք ունի Արեւմուտքի երկրներից բյուջետային ծախսերի ծածկման համար: Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի հարցերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Օլեգ Ուստենկոն․ գրում է բրիտանական Financial Times թերթը:
Հուլիսի 11-ին դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց ՀՅԴ-ական գործիչ Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացնել ևս 3 ամսով:
Կարճատև այցով Հայաստանում է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Նա «Թվիթեր»-ի իր միկրոբոլոգում հրապարակել է Երևանում արված լուսանկար՝ կից գրելով. «Վերադարձ շատ շոգ Երևան՝ կարճատև այցով։ Սպասում ենք կարևոր հանդիպումների»:
Ստամբուլում Թուրքիայի մասնակցությամբ տեղի են ունենում ուկրաինական հացահատիկի հարցով փակ բանակցություններ: Այս մասին հայտնում է թուրքական haberturk.com-ը:
«Հիմա ինչո՞ւ եք նորից հետ գնում, ինչո՞ւ։ Որովհետև երկրի կազմաքանդման հիմքերն են դրել, ես ուրիշ բան չեմ տեսնում այդտեղ։ Իրենց համար նշանակություն չունի, թե ով է աշխատելու, ոնց են աշխատելու, արդյունավետ կաշխատեն, թե չեն աշխատի, իրենց նպատակը քաղաքականացնելն է, իրենք քաղաքականացնում են այդ պոստը․․․»։