Բաժիններ՝

Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքին 80-ից ավելի երկիր է միացել

Ավելի քան 80 երկիր է միացել սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքին։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան՝ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի բացմանը։

«Արդեն միացել են 81 երկիր, 26 միջազգային կազմակերպություն, 9 ֆինանսական կազմակերպություն և 31 հասարակական և բարեգործական կազմակերպություն»,- մանրամասնել է նա։Սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքը Բրազիլիայի առաջատար նախաձեռնությունն է, որն այս տարի նախագահում էր G20-ը: Դրա նպատակն է համախմբել հանրային քաղաքականության և տեխնոլոգիաների գործիքներն ու առաջարկները, որոնք արդյունավետություն են ցուցաբերել աշխարհում աղքատության և սովի նվազեցման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930