Շրի Լանկայի նախագահը հեռանալու մասին պաշտոնապես կհայտարարի Սինգապուրից․ Reuters
Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան, ով պատրաստվում է հեռանալ Շրի Լանկայի նախագահի պաշտոնից, Սինգապուր ժամանելուց հետո հրաժարականի դիմում կուղարկի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի կառավարությունում իր աղբյուրին։
Նշվում է, որ Ռաջապակսան, ով այժմ գտնվում է Մալդիվներում, մտադիր է մեկնել Սինգապուր, որտեղից Աբեյվարդենային կտեղեկացնի իր որոշման մասին։ Թե երբ դա տեղի ունենա, գործակալության զրուցակիցը չի հստակեցրել.
Չորեքշաբթի երեկոյան Ռաջապակսան իր կնոջ հետ ժամանել է Մալե: Շրի Լանկայի ռազմաօդային ուժերը հաստատել են, որ նա հասել է Մալդիվներ ռազմական ինքնաթիռով։ Շրի Լանկայի Daily Mirror թերթը հայտնել է, որ նա մտադիր է Մալդիվներից տեղափոխվել Սինգապուր։ Հնդկական Republic TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռաջապակսան ապաստան կստանա Սինգապուրում։