Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների խորհրդանշական յոթերորդ փաթեթը կարող է ընդունվել շաբաթվա ընթացքում եւ կներառի ռուսական ոսկու արտահանման ագելքը, որը ներկայիս պայմաններում Ռուսաստանն արդեն դադարել է մատակարարել արեւմտյան երկրներին: Հուլիսի 14-ին այդ մասին հայտնել է Բրյուսելի EURactiv նորությունների պորտալը՝ վկայակոչելով ԵՄ-ի ինստիտուտների աղբյուրներ:
ՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գեներալը հայրենիքի համար տվել է իր ամենաթանկը և պատգամ է թողել՝ հայի դեմ հայ թշնամի չունենալ, ինչը, ցավոք, այսօր չի կատարվում․
Կահիրեն, Անկարան եւ Էր Ռիադը պլանավորում են BRICS-ին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) անդամակցելու հայտեր տալ: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով BRICS միջազգային համաժողովի նախագահ Փուրնիմա Անանդին:
«Ես դիմեցի Երևանում Ֆրանսիայի դեսպանատուն, ասացի, որ իրենց պարտականությունն է՝ հարցնել ՀՀ ԱԳՆ-ին, որովհետև, երբ Ֆրանսիայի քաղաքացին այսպիսի ձևով հեռացվում է երկրից, պետք է պատճառ լինի: Հայաստանը Նիկոլ Փաշինյանի տունը չէ, օրենքներ կան, միջազգային օրենքներ կան, պատճառ պետք է լինի քաղաքացուն հեռացնելու համար՝ կամ անձնագիրն է կեղծ, կամ վիզա չունի, կամ խնդիր է երկրի անվտանգության համար, պետք է պատճառ լինի:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:
Հայ-թուրքական սահմանին մոտ տարածքում հայկական կողմն ականազերծման աշխատանքներ չի կատարում: Այս մասին «Ազատությանը» հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, Վովա Գասպարյանի ու «բարի տիկնիկ» Արթուրի ու Արգիշտի մասին
Ռուսաստանն անփոփոխ կերպով աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը սկսվել է հունվարի 14-ին Մոսկվայում՝ ՌԴ միջնորդությամբ: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հայաստանի ապազգային իշխանությունների՝ սահմաններ չճանաչող անհանդուրժողականությունը նորանոր դրսեւորումներ է ստանում։ Այս գիշեր, առանց բացատրության ու հիմնավորման, արգելվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։
ՀՀ կառավարությունը աջակցություն կտրամադրի ճգնաժամով պայմանավորված Իրաքյան Քուրդիստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված հայերին, ճամբարներում բնակվող եզդի փախստականներին, ներքին տեղահանության ենթարկված քրդերին և ասորիներին: Նախագիծը ներառված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում:
Ազգային ժողովի նիստը շարունակվում է՝ ՈՒՂԻՂ
Երուսաղեմում ավարտվել է Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի երկկողսմ հանդիպումը: Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Մերձավոր Արեւելքի անվտանգությունը եւ Իրանին հակազդումը:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն այն կարծիքին է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելով՝ իշխանությունները երկրում քաղաքական ճգնաժամ են առաջացնելու։
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլթոնի համար անգամ ուրիշի կյանքը կտա սուտասանը։ ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը խոստովանել է, որ այլ երկրներում հեղաշրջումներ են արել։ Այսինքն, մի շարք երկրներում աղետներ ու ողբերգություններ են ստեղծել, իհարկե, այդ երկրների իրենց գործակալների ջանքերով։ Բոլթոնի խոստովանությունը նորություն չի։ Աշխարհին վաղուց հայտնի ա, թե ստերով ինչպես է […]
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը 7.5 միլիոն դրամի մեկ անձից գնում է կատարել Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ժամանցի և հանգստի կենտրոնում։
Աղասի Ենոքյանը՝ իշխանության և ընդդիմության հնարավոր գործողությունների մասին․ ՈՒՂԻՂ
Գերմանայի խոշորագույն քաղաքներում սկսվել է նավահանգստային անձնակազմի գործադուլը, որը հանդես է գալիս աշխատանքի վարձատրության բարձրացման համար: Այս մասին հայտնել է Գերմանիայի ծառայությունների ոլորտի աշխատողների ver.di միացյալ արհմիությունը:
Հակոբ Ղազանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ ցաւ պատճռաեց, որ երէկ արգիլուեցաւ ընկեր Փափազեանի մուտքը Հայաստան: Ոստիկանութիւնը առաջնորդեց զինք դէպի վերադարձի օդանաւ, երբ մինչ նոր հասած էր արդէն Երեւան, ուր մուտքին զինք կասեցուցին եւ անցագիրը գրաւեցին: Գիտէինք, որ Ատրպէյճան եւ Թուրքիա մուտքը արգիլուած է եւ հիմա գիտցանք նաեւ, որ արգիլուած իր մուտքը Հայաստան, անձ մը, որ իր կեանքին վերջին 40 տարիները նուիրած է Հայ դատի աշխատանքներուն։
Այս գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև «հպարտ քաղաքացիները» կգիտակցեն, որ թալանը շարունակվում է, բայց հիմա թալանողը Նիկոլ Փաշինյանն է։ Թեև բացառված չէ նաև, որ դա գիտակցելուց հետո էլ նրանք շարունակեն երկրպագել Նիկոլ Փաշինյանին՝ արդեն ստոկհոլմյան սինդրոմի շրջանակներում։ Մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է հիմա վերաբերվում Ալիևին ու Էրդողանին։
ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէն եւ իր համայն շարքերն ու անդամները՝ Ֆրանսա, Հոլանտա եւ Պելճիքա, զարմանքով եւ միաժամանակ խոր ընդվզումով խստիւ կը դատապարտեն ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսահայ Կազմակերպութիւններու Խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեանի Հայաստան մուտքի արգելումը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեն։
Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Կառավարության հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, ընդունվեց վարչապետի աշխատակազմի կողմից ներկայացված 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում վերաբաշխում և կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի 2-րդ և 3-րդ կետերը գաղտնի են։
Դու լուծեցիր մեր պապերի վրեժը։ Ազատագրեցիր մեր հայրենիքի մի մասը։
Նախօրեին անտառային հրդեհ է բռնկվել Թուրքիայի Մուղլա նահանգի Դատչա ծովափնյա հանգստավայրային քաղաքում: Քամու հետևանքով հրդեհը արագորեն տարածվել է թերակղզու վրա տեղակայված քաղաքի շրջակա անտառում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ նախագծի հեղինակներն իրենց հանձնաժողովին շրջանցել են, այն հանձնաժողովում չի քննարկվել, հետևաբար՝ առաջարկում է քննարկումը հետաձգել, որպեսզի իրենք ևս հնարավորություն ունենան կարծիք հայտնելու։
Անկեղծ, ինձ թվում էր, թե Նիկոլը մի քանի ընդդիմադիրի՝ առավել ըմբոստներին, կզրկի պատգամավորական մանդատից, իսկ մյուսներին «մեծահոգաբար» կների՝ փորձելով նաեւ այս կերպ պառակտել ընդդիմադիր խմբակցությունները։
Ամեն քայլափոխի հիշում ենք գեներալի պատգամները. Նազիկ Ամիրյան
«Աննա Հակոբյանն ո՞վ է։ Դու քաղաքապետ մարդ ես, քեզ ընտրել են քո համայնքի բնակիչները, դու որպես քաղաքապետ՝ ունես ֆունկցիաներ, որոնք սահմանված են ՏԻՄ մասին օրենքով։ Դու պետք է քո պաշտոնական պարտականությունները կատարես ու հաշվետվություն ներկայացնես քո համայնքի բնակիչներին։ ՏԻՄ-ը նույնիսկ պետական իշխանության մաս չի կազմում․ մարզպետը գա՝ դու կարող ես չընդունել, վարչապետը որ գա՝ դու կարող ես նաև իրեն չընդունել, որովհետև վարչապետը պետության ղեկավարն է, դու համայնքի ղեկավարն ես։
«Որ ես չլինեմ, բոլորին կասես՝ ոչ մեկից նեղացած չեմ». Արսեն Մկրտչյանը փոխանցեց Մանվել Գրիգորյանի խոսքը