Աշխարհում նավթի բարձր գները կարող են պահպանվել ամիսներ, եթե ոչ տարիներ. Bloomberg

Աշխարհում նավթի գները կարող են բարձր մակարդակում մնալ մի քանի ամիսների, եթե ոչ տարիների ընթացքում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը:

Գործակալության գնահատմամբ՝ գները կաճեն, չնայած այն բանին, որ հուլիսի 6-ին Լոնդոնի ICE սակարանում 2022 թվականի սեպտեմբերի մատակարարման Brent մակնիշի նավթի ապառնագրի արժեքը գտնվել է 1 բարելի դիմաց 99 դոլարից ցած 2022 թվականի ապրիլին 19-ից ի վեր առաջին անգամ:

Գործակալության գնահատմամբ՝ նավթի պահանջարկի եւ առաջարկի հիմնական դինամիկան վկայում է ավելի բարձր գների երկարատեւ ժամակամիջոցի՝ ամիսների, եթե ոչ տարիների մասին:

Նավթի պահանջարկն աճում է այն բանի համեմատ, ինչպես աշխարհն ուշքի է գալիս համավարակից, արձանագրում է գործակալությունը՝ միաժամանակ նկատելով, որ համաշխարհային շուկայում իրադրությունը վիթխարի ազդեցություն ունի քաղաքականության եւ տնտեսության վրա. բենզինի գների աճը հանգեցրել է գնաճի բարձրացման ԱՄՆ-ում եւ բողոքների տարբեր երկրներում:

Ճգնաժամային իրադրությունում իր դերն է խաղացել նաեւ ուկրաինական հակամարտությունը: Գործակալությունը կարծում է, որ Ռուսաստանի սահմաններից դուրս նավթի հանույթի աճի հեռանկարները «մշուշային» են, իսկ ՕՊԷՔ-ի երկրները դժվարությունների են հանդիպում արդյունահաման իրենց պլաններն իրականացնելիս: Ըստ որում Bloomberg-ի գնահատմամբ, ԱՄՆ-ի նավթային ճյուղը գտնվում է «լճացման» վիճակում, իսկ Վաշինգտոնը հազիվ թե պատրաստ է կամ ցանկանում է «փրկել աշխարհը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս