Բաժիններ՝

«Ինտերը» կարող է Կիեզային վարձակալել Լիվերպուլից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կյեզան ձմռանը կարող է վերադառնալ Իտալիա։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն՝ հղում անելով Tuttosport-ին։

Աղբյուրի տեղեկություններով՝ միլանցիները մտադիր են 27-ամյա ֆուտբոլիստին վարձակալել ձմռանը՝ մինչև մրցաշրջանի ավարտը գնելու հնարավորությամբ։

Նշվում է, որ միլանցիների գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Նրանք ուղղակիորեն շփվում են այս հարցի շուրջ։

Կյեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել «Յուվենտուսից» անցած ամառ՝ մերսիսայդցիների կազմում երեք հանդիպում անցկացնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930