
WhatsApp-ն այժմ կարող է պահպանել «սևագիր» հաղորդագրությունները

WhatsApp մեսենջերը համալրվել է նոր գործառույթով է, որը պահպանում է չաթերում հավաքված, սակայն չուղարկված հաղորդագրությունները։ Եթե օգտատերը տեքստը հավաքել է, սակայն չի ուղարկել այն, մեսենջերն այն պահպանում է և օգտատիրոջն աառաջարկում է վերադառնալ և աշխատել դրա վրա:
Այսպես կոչված՝ սևագիր հաղորդագրությունները կհայտնվեն հավելված մուտք գործելու ժամանակ՝ կանաչ «սևագիր» պիտակով: Նորարարությունն աստիճանաբար կհայտնվի WhatsApp-ի օգտատերերի մոտ ամբողջ աշխարհում։