Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Իսրայելը հայտարարել են տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական համագործակցության մասին

ԱՄՆ-ը եւ Իսրայելը հայտարարել են առաջավոր տեխնոլոգիաների բնագավառում բարձր մակարդակով ռազմավարական համագործակցություն սկսելու վերաբերյալ: Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած մամուլի տեղեկագրում։

«Այսօր ԱՄՆ-ի նախագահ (Ջո Բայդենը) եւ Իսրայելի վարչապետ (Յաիր Լապիդը) հավաստեցին իրենց ձգտումը երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերությունը դուրս բերելու նոր փուլ եւ սկսելու տեխնոլոգիաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն՝ կարեւոր եւ նոր տեխնոլոգիաների բնագավառում ամերիկա-իսրայելական տեխնոլոգիական գործընկերության հասնելու նպատակով, ինչպես նաեւ գլոբալ խնդիրների լուծման համար»,- ասված է փաստաթղթում:

Գործունեւթյան հիմնական ուղղությունները կդառնան նախապատրաստումն ապագայում հնարավոր համավարակներին, պայքարը կլիմայի փոփոխման դեմ, արհեստական ինտելեկտի եւ հուսալի տեխնոլոգիական էկոհամակարգերի ներդրումը, հաղորդում է Սպիտակ տունը:

Երկրները մտադիր են օգտագործել առաջավոր մշակումները տանսպորտի, բժշկության եւ գյուղատնտեսության ոլորտում լոգիստական խնդիրների պլանավորման եւ լուծման համար:

Հանդիպումները տեխնոլոգիաների շուրջ ռազմավարական երկխոսության շրջանակներում տեղի կունենան ամեն տարի: Դրանց անցկացման համար հարթակ կլինեն հերթականությամբ ԱՄՆ-ը եւ Իսրայելը: Առաջին նիստը կկայանա 2022 թվականի աշնանն Իսրայելում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031