Ինչպես են անգլոսաքսերը Հայաստանին դրդում ազգային ինքնասպանության. Սերգեյ Անդրեև

Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են ազգային ինքնասպանության՝ ստիպելով նրան հրաժարվել սեփական ավանդույթներից, արժեքներից և շահավետ տնտեսական կապերից: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամլո բյուրոն (ՌԱՀԾ) հաղորդում է՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը նկատելիորեն ուժեղցրել է Հայաստանում արևմտամետ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվության խթանմանն ուղղված աշխատանքը, քանի որ Վաշինգտոնը կարևոր է համարում ուժեղացնել ազդեցությունը հայկական քաղաքական էլիտայի վրա, որպեսզի ստիպի նրան արագացնել դեպի Արևմուտք վերջնական վերակողմնորոշման գործընթացը:

Ըստ վերոնշյալ ծառայության մասնագետների՝ ամերիկացիները նախատեսում են լուծել այս խնդիրն Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով:

Ուշադրություն է դարձվելու հայաստանյան առանցքային պետական գերատեսչությունների համար ներկայացուցիչների պատրաստմանը և պետական կառույցներում օտարերկրյա խորհրդականների լայն ներկայության ապահովմանը, քանի որ արդեն «խնդիր է դրված Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին կայուն հակառուսական բնույթ հաղորդել»:

Այսպես կոչված քաղաքակիրթ հանրությանը հաղորդակից լինելու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային հասարակական հիմքերից և ՌԴ-ի հետ երկրի շահերին համապատասխանող կայուն առևտրատնտեսական կապերից։

Կարդացեք նաև

«Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»»,-ընդգծում են ՌԱՀԾ մասնագետները:

Այդ նույն նպատակով, ԱՄՆ-ի հետ միասին, ակտիվորեն իր տակ է առնում Հայաստանն ու Մեծ Բրիտանիան։ Արդեն ավելի քան կես տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի առավել կոմպրադորական տրամադրված քաղաքական թևը ակտիվորեն փորձում է այս երկրում ստանալ բոլոր նրանց աջակցությունը, ում կարող է հասնել։ Համապատասխան ջանքերի շնորհիվ այս տարվա գարնանը Հայաստանն օգտվեց Sanctuary Counsel-ի՝ հաղորդակցության և հեղինակության կառավարման ընկերության ծառայություններից, որը ստեղծվել է 2019-ին Դեյվիդ Մաքդոնոֆի՝ Bell Pottinger ներկայումս փակ ընկերության հասարակայնության հետ կապերի գծով նախկին փոխնախագահի կողմից։ Ընկերությունը պաշտոնապես համարվում է անկախ ընկերություն, որը բաղկացած է հասարակայնության հետ կապերի և հեղինակության ավագ խորհրդատուներից: Բայց իրականում, նույնիսկ պաշտոնապես, նրա գործերի համար պատասխանատու է ոչ այլ ոք, քան բրիտանական բանակի նախկին շտաբի պետ Ռիչարդ Դաննաթը, այժմ լորդ Դաննաթը, որը մարտի սկզբից Sanctuary Counsel-ի ավագ խորհրդականն է։

Այս կապակցությամբ ֆրանսիական հատուկ ծառայությունների ոչ պաշտոնական խոսափողը` Intelligence Online-ն անմիջապես նշել է՝ հենց Ռ. Դաննաթը, որը նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ (այժմ`Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար) Դ. Քեմերոնի պաշտպանության հարցերով խորհրդականն է և փաստացի ղեկավարում է ընկերության բոլոր գործերը, խորհուրդ է տալիս Երևանին Լոնդոնի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմական, ավելի սերտ հարաբերություններ հաստատելու նպատակով։

Բանն այն է, որ Դաննաթը ռազմական ոլորտում կապերի լայն շրջանակ ունի։ Կառավարության խորհրդական աշխատելուց հետո նա ղեկավարում էր Calian UK (նախկինում՝ Cadence Consultancy) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած էր բրիտանական բանակի աջակցության և վերապատրաստման մեջ: Ներկայումս նա նաև խորհրդատվություն է տալիս ամերիկյան անօդաչու թռչող սարքերի և հսկողության սարքավորումներ արտադրող Teledyne FLIR-ին և անվտանգ փաստաթղթերի փոխանակման հարթակի մատակարար FileSwap Global-ին, որը համագործակցում է Օքսֆորդի, Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանների արհեստական ինտելեկտի ֆակուլտետների հետ:

Դաննաթի ակտիվ աշխատանքի շնորհիվ Լոնդոնն ու Երևանն, ի թիվս այլ հարցերի, արդեն այս տարվա գարնանից քննարկում են Մեծ Բրիտանիայի թույլտվությունն անօրինական միգրանտներին Հայաստան արտաքսելու այնպիսի համաձայնագրի միջոցով, որը նա արդեն համաձայնեցրել է Ռուանդայի հետ: Այն բանից հետո, երբ այդ համաձայնագիրը կստորագրվի, Հայաստանի տարածք կսկսեն ժամանել Մալիից և Եմենից առաջին հազարավոր ներգաղթյալները։ Անգլալեզու մամուլը, հղում անելով բրիտանական ԱԳՆ համապատասխան փաստաթղթերին, դեռ ամիսներ առաջ է գրել, որ բրիտանական կառավարությունը բանակցություններ է վարում Հայաստանի և ևս մի քանի պետությունների (Բոտսվանա, Կոտ դ’Իվուար և Կոստա Ռիկա) հետ, որոնց կառավարող ռեժիմները պատրաստ են ընդունել Մեծ Բրիտանիայից ատաքսվող անօրինական միգրանտներին։

The Times-ի տեղեկություններով՝ բրիտանացիները նման բանակցություններ են վարում արդեն մեկուկես տարի։ Սկզբում խոսքը միայն Ռուանդայի և աֆրիկյան այլ բանտուստանների մասին, որտեղ առաջարկվում էր ուղարկել օտարերկրացիներին, «որոնց իրենց հայրենի երկրներում վտանգ է սպառնում», սակայն առայժմ չի հաջողվել այնտեղ արտաքսել ոչ մի միգրանտի: Այդ պատճառով 2023-ի սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոկերտիի Երևան կատարած այցի ժամանակ սկսվեցին համապատասխան բանակցությունները Հայաստանի հետ։
Այսպիսով, անգլոսաքսերը՝ թե անդրօվկիանոսյան, թե կղզու, արդեն բացահայտորեն Հայաստանին հավասարեցնում են աֆրիկյան բանտուստանների հետ և համառորեն դրդում են ազգային ինքնասպանության՝ բառիս բուն իմաստով, որը կապված է մոլորակի առավել չզարգացած և դիսֆունկցիոնալ շրջանների բնակիչներով բնիկ քաղաքացիների փոխարինման հետ։ Իսկ Փաշինյանի վարչակարգն ամեն կերպ խաղում է նրանց հետ։ Գործի է դրվում ամեն ինչ՝ սկսած ռուսատյացությունից և այն ամրապնդող կադրային քաղաքականությունից մինչև ապօրինի միգրանտներով Հայաստանի բնակեցումը։ Հատկանշական է՝ անգլոսաքսերի ԶԼՄ-ները շեփորահարում են այդ մասին միանգամայն բացահայտ`միևնույն ժամանակ բառ անգամ չարտաբերելով այն մասին, թե ինչ եղան 120 հազար ղարաբաղցի հայերը։ Ընդ որում՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձված սխեմաներով ռուսատյաց տրամադրությունների ուռճացումն անգլոսաքսերի և նրանց փաշինյանական ծառայությունների կողմից տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Հայաստանի միջև իրական կապերը կարող էին մեծանալ և շոշափելի օգուտներ բերել հայ ժողովրդին։

Չէ՞ որ անգամ պաշտոնական Երևանի` հրապարակային կերպով Ռուսաստանից դիստանցավորվելու պայմաններում(Ռուսաստանին Ղարաբաղը «հանձնելու» մեջ մեղադրելը, ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելը, ՀԱՊԿ-ի հետ փաստացի խզումը ևայլն), երկկողմ առևտրի վիճակագրությունը վկայում է, որ այդ երկու երկրների միջև համապատասխան կապերն ավելանում են։

Ռուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները բազմիցս ուղիղ հայտարարել են՝ Մոսկվան շարունակում է Երևանին դիտարկել որպես իր դաշնակից։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը սեպտեմբերին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարել էր՝ 2024-ի վերջին երկրները կարող են դուրս գալ 14-16 մլրդ դոլարի առևտրային ծավալների: Համեմատության համար նշենք՝ 2020-ին այն կազմել է ընդամենը 2,3 միլիարդ դոլար։ Այսինքն՝ աճ կա ավելի քան 7 (յոթ) անգամ։ Գումարած` էլ ավելի մեծ աճի և զարգացման հեռանկարները:

Սակայն հենց դա է, որ կտրականապես չի գոհացնում ԱՄՆ Պետքարտուղարությանը, մշուշոտ Ալբիոնի իր գործընկերներին և սորոսական բուծվածներին, որոնք այժմ ղեկավարում են Հայաստանը և փորձում են գժտել Մոսկվայի հետ։ Փաշինյանը հոկտեմբերի սկզբին ծաղրանքով խոսեց Ռուսաստանը շրջանցող Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի այլընտրանքի մասին (որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով և Ադրբեջանը կապում է իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ)։ Ըստ ծրագրի՝ Երևանի առաջարկած այդ այլընտրանքը՝ տրանսպորտային հաղորդակցւոթյունը, որն անցնում է Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով և Իրանով, գործելու է այսպես կոչված «խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում՝ նշված երկրներից յուրաքանչյուրի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ առանց Ռուսաստանի մասնակցության։

Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները ոչ միայն աչք են փակում տարածաշրջանում Փաշինյանի վարչակարգի նմանօրինակ տեղեկատվական հոսքերի և սադրիչ գործունեության վրա, այլև հրապարակայնորեն աջակցում են համապատասխան հայ քաղաքական գործիչներին, որոնք աներկբա արտահայտվում են Ուկրաինայում տեղի ունեցողի օգտին՝ ըստ էության հրահրելով ամենաբացասական սցենարների կրկնությունը կամ տեղափոխումն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ ուկրաինական ոգով։

Թարգմանությունը՝ ԳՄ-ի

Աղբյուրը` Как англосаксы толкают Армению к национальному самоубийству

Տեսանյութեր

Լրահոս