
Նրբաբլիթներ խորվաթական ձևով

Բաղադրիչները՝ 4 բաժնի համար
- 1 բաժակ ալյուր
- 1,2-1,5 բաժակ կաթ
- 2 ճ/գ շաքարավազ
- 1 ճ/գ վանիլային շաքարավազ
- 1 ձու
- 4-5 ճ/գ բուսական յուղ
- 1 թ/գ փխրեցուցիչ
- աղ
Մատուցելու համար՝ ըստ ճաշակի
- մուրաբա, թարմ մրգեր, հարած սերուցք, պաղպաղակ կամ շոկոլադի մածուկ
Պատրաստման եղանակը
Ձուն հարեք սովորական շաքարավազի, վանիլային շաքարավազի ու մի փոքր աղի հետ, ավելացրեք ½ բաժակ տաք ջուր և կաթի կեսը: Խառնեք:
Աստիճանաբար ավելացրեք ալյուրն ու փխրեցուցիչը՝ չդադարելով հարել, որպեսզի գնդիկներ չառաջանան:
Ավելացրեք մնացած կաթը, 1 ճ/գ բուսական յուղը, խառնեք, թասը ծածկեք ու 30 րոպե թողեք:
Բարակ հատակով մեծ թավան տաքացրեք, հատակին մի փոքր բուսական յուղ քսեք և լցրեք խմորի բարակ շերտը:
Նրբաբլիթները երկու կողմից տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Նրբաբլիթները մատուցեք չորս հատն իրար վրա դրած, մուրաբայով, պաղպաղակով, մրգերով, շոկոլադով կամ սերուցքով՝ առանձին կամ բոլորը միասին:
Խորհուրդ: Եթե ուզում եք զարմացնել ձեր հյուրերին, պատրաստի նրբաբլիթները լապշայի նման բարակ կտրատեք, լցրեք ափսեների մեջ, վրան մեղր լցրեք ու զարդարեք հարած սերուցքով, ընկուզեղենով ու շոկոլադով: