Փաշինյանի վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ պատերազմից առաջ և հետո

2020 թ․ հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ «Թուրքիան հարյուր տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար:

2020-ի հուլիսին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ հստակ ձևակերպված է. «Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումը վտանգում է տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ»:

Պատերազմից հետո Փաշինյանը սկսեց դրական ազդակներ ստանալ Թուրքիայից ու կյանքի կոչել իր պատկերացրած խաղաղության դարաշրջանը:

Հիմա պատերազմում պարտված ՀՀ իշխանությունը շարունակ վստահեցնում է, որ Թուրքիան մեզ թշնամի չէ ու այլևս խնդիր չի լինելու նրա հետ:

Օրեր առաջ էլ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին՝ Կուրբան Բայրամի, իսկ Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է Քրիստոսի պայծառակերպության տոնի առիթով:

Թուրքիայի ու հայ-թուրքական հարաբերությունների մասին Փաշինյանի հակասական մտքերն ու կարծիքները սկսած 2017թ.-ից մեկտեղել ենք մեկ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս