
Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ծրագրի տարրին. Նեթանյահու

Իսրայելի հարվածն Իրանին ուղղված էր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի տարրերից մեկի դեմ: Այդ մասին Քնեսեթում ելույթի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:
«Դա գաղտնիք չէ։ Հարձակման է ենթարկվել նրանց միջուկային ծրագրի հատուկ բաղադրիչներից մեկը», – ասել է նա։ Սակայն Իսրայելի վարչապետը չի պարզաբանել, թե կոնկրետ որ օբյեկտն է հարվածի տակ հայտնվել։
Նա նաև ասել է, որ Իրանը նախկինի պես զրկված չէ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն ասել է, որ իսրայելական հարվածը նվազեցրել է Իրանի ներուժը հակաօդային պաշտպանության և հրթիռների արտադրության ոլորտում: