Բաժիններ՝

Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ե․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը։

Փրկարարները հեռացրել են սյունը երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս