Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության երկրորդ փուլ են անցել Սունակը և Մորդոնտը

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը և միջազգային առևտրի գծով փոխնախարար Փենի Մորդոնտը Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրություններում երկրորդ փուլ են անցել: Այս մասին գրում է Sky News-ը։

Սունակին աջակցում են առնվազն 50 կուսակիցներ, Մորդոնտը հավաքել է առնվազն 30 հոգու աջակցություն։ Երկրորդ փուլ անցնելու համար թեկնածուները պետք է հավաքեն առնվազն 30 ձայն։

Հուլիսի 13-ին կայացած քվեարկության առաջին փուլ անցած թեկնածուների թվում էին ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը, արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, ֆինանսների նախարար Նադիմ Զահավին, նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը, միջազգային առևտրի գծով տեղակալ Փենի Մորդոնտը, Համայնքների պալատի հանձնաժողովի նախագահ Թոմ Թուգենդհաթը, Անգլիայի և Ուելսի գլխավոր դատախազ Սուելլա Բրեյվերմանը և կանանց և հավասարության հարցերով նախկին փոխքարտուղար Քեմի Բադենոկը։

Տեսանյութեր

Լրահոս