Իսրայելն արժանի չէր Բաքվում COP 29-ի գագաթնաժողովին մասնակցելուն. Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղին ընդգծել է, որ իսրայելական ռեժիմն արժանի չէ ներկայացված լինել միջազգային միջոցառումներին։

Պատասխանելով COP29-ի գագաթաժողովին Բաքվում իսրայելական պատվիրակության ներկայության վերաբերյալ հարցին՝ նա հայտարարել է, որ ռեժիմը, որը չի հավատում ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին, և որի գոյությունը վիրավորանք է պաղեստինցիների համար, իրավունք չունի մասնակցելու միջազգային միջոցառումներին:

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը նաև պահանջել է, որ երկրները հավաքականորեն թույլ չտան Սիոնիստական ռեժիմի անդամակցությունը ՄԱԿ-ին, և այդ տրամաբանությունից ելնելով՝ միջազգային կազմակերպություններում այդ ռեժիմի ներկայության անհրաժեշտություն չկա»,- հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930