Եվ ընդհանրապես ում է պետք այն մարդկանց համալսարանական կրթությունը, որ Նիկոլի առաջ գլուխ են խոնարհել:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունն աճել է երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, հայտնել է Forbes-ը:
Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո միլիոնավոր Ռուսաստանի քաղաքացիներ սկսեցին զանգվածային կերպով լքել երկիրը: ՌԴ քաղաքացիների միգրացիայի ամենապահանջված ուղղություններից մեկը Վրաստանն է: Վերջին օրերին վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում խցանումներ են, կաթվածահար վիճակ և թողունակության հետ կապված խնդիրներ:
«Գլուխները կտրում՝ ֆուտբոլ էին խաղում. Ոչինչ չի փոխվել: Եթե մեզ մոտ ասում են՝ հարկավոր է խաղաղ, հանգիստ, փոխհամաձայնության գալով, նրանց մոտ այդպես չկա՝ թեկուզ դիակների վրայով, թեկուզ գլխատելով, թեկուզ մասնատելով՝ պետք է հասնեն իրենց ցանկությանն ու կամքին: Առաջին պատերազմի ժամանակ և՛ նրանց տանկիստները, և՛ օդաչուները, և՛ սնայպերները բոլորը վարձկաններ են եղել»:
Հայ ժողովրդին զարթոնք է պետք, վերածնունդ: Նոր գաղափար: Նոր նպատակ: Նոր միսիա: Մեսիա չէ, միսիա:
Սեպտեմբերի 29-ի ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ին խորհրդարանում պատգամավորների հարցերին պատասխանելիս անդրադարձել էր խաղաղության պայմանագրի կնքման համար ադրբեջանական կողմի պահանջներին և ասել էր. «Նրանք երբեմն սկսում են Նռնաձորից, շարունակում են Զանգեզուրով կամ Սյունիքի մարզով և ավարտում են Հայաստանի մայրաքաղաք Երևանով»։
Դեսպանն շեշտեց՝ իրենց դիրքորոշնումն աներկբա է և հստակ։
Հայկական կողմը գիտի, թե սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում որտեղ քանի դի կա, սակայն մարմինները դուրս բերելու փորձերը հանդիպել են ադրբեջանական ուժերի ուժեղ կրակին: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին ասաց օտարերկրյա դիվանագետների և լրագրողների հետ հանդիպմանը Վարդենիսում:
Այս պարզ տրամաբանական շղթան պատասխանում է այն հարցին, թե փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ինչու են քննարկվում տնտեսական, ֆինանսական ու այլ հարցեր:
Helsingin Sanomat-ի տվյալներով՝ ՌԴ-ից զբոսաշրջիկների համար մուտքի արգելքը կարող է սահմանվել լույս սեպտեմբերի 30-ի գիշերը: Կարելի կլինի ստանալ աշխատանքային կամ ուսանողական այցագիր, նաեւ Ֆինլանդիա այցը կթույլատրվի մերձավոր ազգականներին այցելելու համար:
«Ամենևին չեմ բացառում, որ դա պայմանավորված է «Մարտի 1»-ի գործին նրա ներգրավմամբ՝ որպես մեղադրող դատախազ, և այն հանգամանքով, որ «Քաղաքացիական պայմանագրի» տեսանկյունից Գևորգ Բաղդասարյանը եղել է իրենց քաղաքական նպատակների համար տուժած անձ: Այս առումով գուցե արդարության ինչ-որ էլեմենտ կա»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հայկական զինված ուժերը սպասում են և պատրաստվում են ադրբեջանական ուժերին դիմակայելու և ջախջախելու: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին հայտնեց օտարերկրյա դիվանագետներին Վարդենիսում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հարձակման վախ:
168.am-ի տեղեկություններով, իրապես, որոշակի կանխավճար է տրվել ՌԴ-ին և զենք չի մատակարարվել: Փաշինյանը պատճառների մասով ինչ-ինչ բաներ հասկացնում է, բայց, ամեն դեպքում, հստակություն պահանջող հարցեր կան, որոնց գուցե ավելի ուշ անդրադարձ լինի հայկական կամ ռուսական կողմից:
Բունդեսթագի պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, ասել է, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:
«Ականատես ենք Հարավային Կովկասում ՌԴ «նահանջին»»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ՌԴ անվտանգության և կայունության մատակարարի իմիջի հեղինակազրկմանն ու Հարավային Կովկասում այդ ոլորտում նոր խաղացողների ի հայտ գալուն:
Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ամենամեծ տարածքային կորուստներն ունեցել ենք Ջերմուկի հատվածում: «Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել ադրբեջանցիները, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել, բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք […]
Նա ընդգծեց, որ փոխարենը ադրբեջանական կողմից ռազմաքաղաքական ղեկավարները բազմիցս նշում են, թե Հայաստանն ամբողջությամբ իրենց պատմական տարածքն է, իսկ այս տարածաշրջանը միշտ ընդգծված կերպով նշվում է որպես «Բասարգեչար»:
Դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար են տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով վարվել են զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ։ Իրենք իսկ նկարել են ու տարածել սոցիալական ցանցերով։
Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս այցելած օտարերկրյա դիվանագետներին:
ԱՄՆ-ն կորցրել է իրականության հետ կապը և դարձել Ուկրաինայում հակամարտության կողմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է kommersant.ru-ն։
ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վաղինակ Ջանազյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Մարտիկյանը նշեց, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ ՝ տարածել՝ գրելով․ «Դեռեւս այս տարվա մարտին, երբ նիկոլենք սկսեցին հղում անել ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերի վրա տարածքային ամբողջականության համատեքստում , մանրամասն ու փաստերով հերձել եմ այդ կեղտոտ մանիպուլյացիան։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ժամանել են Գեղարքունիքի մարզ, որտեղ նրանց են ներկայացվել Ադրբեջանի զինված ուժերի թիրախավորած խաղաղ բնակավայրերի ավերածություններն ու հարձակման հետևանքները:
2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը՝ ըստ այդմ բարձրաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և հանրությանը պատշաճ կերպով իրազեկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Այս իմաստով առավել կարևոր է հանրային կարևոր նշանակություն ունեցող ինստիտուտների լուսաբանման ընթացքը:
ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 29-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել:
Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն: