
Forbes-ը պարզել է՝ որքան գումար ունի Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունն աճել է երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, հայտնել է Forbes-ը:
Ըստ հանդեսի հաշվարկի՝ հանրապետական քաղաքական գործիչն ունի 3.2 մլրդ դոլար, ինչը 700 մլն դոլարով ավելի է 2021-ի սեպտեմբերի ցուցանիշից:
Ներկայում Թրամփը Forbes-ի ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ցանկում 343-րդն է: