
«Նիկոլը և հայ ազգը ժամանակային այլևս տարբեր գոտիներում են»․ Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Հայ ժողովրդին զարթոնք է պետք, վերածնունդ: Նոր գաղափար: Նոր նպատակ: Նոր միսիա: Մեսիա չէ, միսիա:
80-ականների վերջ և 90-ականներին դա Արցախն էր: Արցախը գաղափար էր, կռիվ էր, հաղթանակի բերկրանք էր, հպարտություն էր, արժանապատվություն էր…
Հիմա, չմոռանաՌլով Արցախի և արցախահայության ներկայիս էքզիստենցիալ խնդրի ու կռվի մասին, այնուամենայնիվ հայ ժողովրդին նոր միսիա է պետք: Հստակ ձևակերպած, տեսանելի, պրագմատիկ…
Այնտեղ պետք է լինեն բոլորը, ԲՈԼՈՐՍ: Հայաստանը, Արցախը, Սփյուռքը, մեր ուզածը, մեր նոր նպատակը, մեր երեխաների ապագան և այն ինչ իրենց պատգամելու ենք շարունակելու համար:
Նիկոլը մտածում է ինչպես գոյատևի հերթական 24 ժամը:
Նա և հայ ազգը ժամանակային այլևս տարբեր գոտիներում են: Մեզ նոր միսիա պետք»: