
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը

ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 29-ին, ենթադրաբար, բալիստիկ հրթիռ է արձակել: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը:
Ճապոնական պահականավերը կոչ են արել տարածաշրջանում գտնվող նավերին՝ զինամթերքի բեկորներ հայտնաբերելու դեպքում չմոտենալ դրանց եւ անմիջապես կապվել իշխանությունների հետ: Տարեսկզբից ի վեր ԿԺԴՀ-ն անցկացրել է սպառազինության 20 փորձարկում: Վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին.
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն, այդ ժամանակ ԿԺԴՀ-ի երկու բալիստիկ հրթիռներ թռել են 300 եւ 350 կիլոմետր, դրանց թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտավորապես 50 կիլոմետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: