Ադրբեջանցիները դաժանաբար սպանել են վիրավոր հայ զինծառայողներին, նկարել ու տարածել սոցցանցերով

Դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը հայտարարել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը դաժանաբար սպանել են մեր վիրավոր զինծառայողներին, առանց ամաչելու հաշվեհարդար են տեսել նրանց հետ, ամենավերջին վայրագ կերպով վարվել են զոհվածների մարմինների հետ, առավել ևս՝ կին զինծառայողների հետ, որոնք եղել են սանհրահանգիչներ և բուժաշխատողներ։ Իրենք իսկ նկարել են ու տարածել սոցիալական ցանցերով։

«Մեզ համար պարզ է, թե ով է մեր առջև կանգնած և ում հետ գործ ունենք՝ ռազմական տեսանկյունից։ Պետք է ձեզ հավաստիացնեմ, որ ՀՀ ԶՈՒ-երն ամեն ինչ անելու են, որ կասեցնեն հակառակորդի առաջխաղացումը և ապահովեն մեր ազգաբնակչության անվտանգ կյանքը»,- նշեց Մարտիկյանը։

Նա տեղեկացրել է, որ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը բավական ագրեսիվ է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ կիրառելով ցամաքային զորք, հրետանի ու ԱԹՍ։ Թուրքիան բացահայտ պաշտպանում է Ադրբեջանի գործողությունները և հայտարարում է, որ իրենք ամբողջությամբ աջակցելու և օժանդակելու են Ադրբեջանին:

Նա շեշտեց, որ նման քայլերով Թուրքիան ոչ թե օգնում է, որ տարածաշրջանում լարվածությունը թուլանա, այլ՝ միտումնավոր լարվածություն է մտցնում տարածաշրջանում. «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր հարևանները միայն լոզունգներով են պատրաստ հարցին խաղաղ լուծում տալ, նրանք շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը»,-ասաց ԳՇ պետի տեղակալը:

Տեսանյութեր

Լրահոս