50 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիան զգալի դեր կխաղա ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար ինքնաթիռների արտադրության գործում. Boeing ընկերությունն Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում գտնվող օբյեկտում արդիականացնելու է երկու E-7A Wedgetail ինքնաթիռ:
FDA-ն մեղադրել էր ինդոնեզական կողմին արտադրության և պահպանման տեխնոլոգիաները խախտելու մեջ։
Հռոմի պապ Լեո XIV-ը բացառել է միասեռ ամուսնությունների և կին սարկավագների վերաբերյալ հիմնական վարդապետությունների փոփոխության հնարավորությունը իր նախորդի՝ Ֆրանցիսկոսի վիճահարույց պապական գահակալությունից հետո։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ուկրաինական NV շաբաթաթերթի շապիկը, որտեղ Վլադիմիր Զելենսկին պատկերված է եկեղեցական հագուստով, հրեշտակի թևերով և լուսապսակով։
Ամերիկյան ABC հեռուստաընկերությունն անորոշ ժամանակով դադարեցրել է հայտնի հեռուստահաղորդավար Ջիմի Քիմմելի մասնակցությամբ «Jimmy Kimmel Live» հաղորդումը՝ Քիմմելի կողմից վերջին հաղորդումների ժամանակ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ հայտարարությունների պատճառով։
Լոպեսը նշել է, որ եռօրյա համալիր զորավարժություններին կմասնակցեն Վենեսուելայի զինված ուժերի բոլոր տեսակները:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը սեպտեմբերի 17-ին ստորագրել են ռազմավարական պաշտպանության համաձայնագիր պետություններից որևէ մեկի վրա հարձակման դեպքում փոխադարձ օգնության վերաբերյալ:
Մեղադրյալներին սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։
Գործակալության տվյալներով՝ ալ-Շարաան նաև նշել է, որ Վաշինգտոնը ճնշում չի գործադրում Դամասկոսի վրա՝ Իսրայելի հետ համաձայնության հասնելու համար։
Սիրիայի արտաքին գործերի նախարարի կողմից Վաշինգտոն կատարելիք առաջին այցն է լինելու։
Մեծ Բրիտանիայում քննարկման առիթ է դարձել այն, որ ընդունելության ժամանակ Չարլզ թագավորը գնացել է ԱՄՆ նախագահի հետևից։
Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականների կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ 2025 թվականի ամռանը Եվրոպայում ավելի քան 24,000 մարդ է մահացել շոգի պատճառով, որոնցից 16,500-ը՝ կլիմայի մարդածին փոփոխությունների հետևանքով։
«13-րդ ալիքի» տվյալներով՝ Իսրայելի հետախուզական գործակալությունը՝ Մոսադը, Թեհրանի և Թել Ավիվի միջև 12-օրյա պատերազմի սկզբում մոտ 100 օտարերկրյա գործակալ է ուղարկել Իրան, հաղորդում է Voice of Turkey թելեգրամյան ալիքը։
Բախումներ են տեղի ունեցել Թաիլանդ-Կամբոջա սահմանին։
Նախօրեին Կառավարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագիծը, որն արդեն իսկ հասցրել է արժանանալ ծաղրի, հեգնանքի ու հայհոյանքի։
Ըստ հայտնի եգիպտացի լրագրող Իմադ ադ-Դին Ադիբի՝ Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հարվածած իսրայելական կործանիչները թռիչք են կատարել Ադրբեջանի տարածքից։ Արաբական Միացյալ Էմիրությունների Al Mashhad ալիքով ելույթ ունենալով՝ Ադիբը ուշադրություն է հրավիրել Բաքվի և Թել Ավիվի միջև սերտ հետախուզական և ռազմական համագործակցության վրա, գրում է ԻՀՊԿ-ի թելեգրամյան ալիքը։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով զոհվել է ավելի քան 65 հազար պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 165 հազար մարդ, չորեքշաբթի հայտարարել են Գազայի առողջապահության նախարարությունից։
HIMARS և Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռները կներառվեն PURL ծրագրի շրջանակում՝ Ուկրաինային տրամադրվող ԱՄՆ ռազմական մատակարարումների առաջին երկու փաթեթներում, որոնցից յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար է։ Դրա մասին Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա գրասենյակը հեռարձակել է մամուլի ասուլիսը։
Բրիտանական այցը Թրամփի համար կունենա կարևոր, այսպես ասած՝ հանգրվանային նշանակություն: Լոնդոնը նրա «երկրորդ գալստյան» գլխավոր հակառակորդն է, որպես ուլտրալիբերալ-գլոբալիստական արևմուտքի հենակետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանն է։
Հարցումը ցույց է տալիս, որ Թրամփի հավանության վարկանիշը նույնպես ցածր է հիմնական հարցերում, դրանց թվում՝ աշխատատեղերի և տնտեսության, գնաճի և գների, ներգաղթի, քաղաքացիական իրավունքների, հանցավորության և զենքի առումով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է Դեն Կացի թեկնածությունն առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում: յԱս մասին հայտնում The New York Post-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների։
Ամփոփելով Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքները՝ Դավիդ Վան Վելը նշել է, որ Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով Նիդերլանդները 14 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից փախստականների համար՝ նրանց մատչելի բնակարաններով ապահովելու նպատակով։
«Գեղագրի խոսքով՝ մարդը պետք է լինի առաջին տեղում. «Ես ավելի շատ կարևորում եմ մարդու դերը հենց իր կյանքի մեջ: Եթե գիտությունից մարդկային ֆակտորը հանես, դառնալու է սարսափ, դառնալու է մարդ ոչնչացնող ալգորիթմ: Դա պետք է գիտակցել և կարևորել հումանիտար առարկաները»:
Վերջապես, Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանի սրբազան խորհրդանիշներից հրաժարվելու վերջին օրինակն է նոյեմբերի 1-ից ուղևորների անձնագրերի վրա սահմանահատման կնիքից Արարատ լեռան պատկերը հանելու որոշումը: Արդյոք հանձնվող կառավարությունը հաջորդ քայլով երկիրը կվերանվանի՞ «Էրմենիստան»։
Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերի ՆԱՏՕ-ի օդային տարածք ներխուժումից հետո Եվրամիությունը շտապում է միլիարդներ ծախսել «անօդաչու թռչող սարքերի պատ» ստեղծելու վրա՝ օգտագործելով Ուկրաինայում իրենց արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիաները, գրում է Financial Times-ը:
«2026 թվականին կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ընտրությունների ցանկացած արդյունք մեր երկրի համար որևէ իրավիճակ չփոխի, այնպես որ՝ քաղաքական փոփոխությունների համար անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա»,- ասաց պատգամավորը։
Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ Լատվիայի օդային տարածքը փակ կմնա սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 20:00-ից մինչև 07:00-ը: Այդ մասին հայտարարել է Լատվիայի պաշտպանության նախարարությունը:
«Հայաստանի իշխանությունները կարծեք շատ են հավատում այդ պայմանավորվածությունների ուժին ու հանրությանը չեն պատրաստում այլ սցենարների։ Մինչդեռ հասարակությունն առնվազն պիտի իրատեսական իրավիճակին տեղյակ լինի, այսինքն՝ նրան, որ չի կարելի բացառել նոր կոնֆլիկտը»։
«Մեկ տարվա պատերազմի արժեքն այսօր 120 միլիարդ դոլար է, 60 միլիարդն Ուկրաինայի բյուջեն է, ևս 60-ը պետք է գտնեմ հաջորդ տարվա համար»,-այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։