Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ երկրի հակահետախուզության աշխատակիցների ջանքերով վերջին շրջանում 30 տոկոսով ավելացել են Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետությանը, Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին առնչվող ձերբակալությունները:
Հնդկաստանը պատրաստ է նպաստել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Մոդին՝ Պուտինի հետ զրույցի ժամանակ, հայտնում է Կրեմլը։
Միաժամանակ, ԵՄ-ն կդադարեցնի ինստիտուցիոնալ համագործակցության նախագծերի իրականացումը, ներառյալ գործընկերային ծրագրերը և ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակներում իրականացվող նախագծերը, որոնք գնահատվում են շուրջ 14 միլիոն եվրո։
«Խաղաղության խաչմերուկ» կոչեցյալը ոչ միայն նորմալ չէ, այլև ծիծաղելի է։
Գերատեսչության տվյալներով՝ BWXT-ի հետ առանց մրցույթի պայմանագիրը թույլ կտա արագացնել նախագծի կատարումը և պահպանել պաշտպանական ծրագրերի ժամկետները։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ելույթ ունենալիս անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախկինում արված հայտարարություններին՝ շեշտելով, որ այդ քաղաքը միայն Իսրայելին է պատկանում։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդեռլանդների գործընկեր Դավիդ Վան Վելի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հրապարակելոբ նաև լուսանկարներ:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկ է ներկայացրել Իսրայելի հետ առևտուրը նվազեցնելու և իսրայելցի ծայրահեղ աջ նախարարների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։
Ռուսաստանը կնախընտրեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով և պատրաստ է բանակցությունների, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Եվրոպական խորհրդարանը մշտական ներկայացուցչություն է բացում Կիևում:
Սեպտեմբերի 17-ի լուսաբացից ի վեր, ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների, իսրայելական ուժերի կողմից սպանվել է 51 պաղեստինցի, այդ թվում 38 -ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Ղազախստանը վերսկսել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարային համակարգով նավթի արտահանումը, որը դադարեցվել էր օգոստոսին։ Այդ մասին հայտնել է «Ղազմունայգազ» բաժնետիրական ընկերությունը:
Մեծ Բրիտանիայի թագավորն ու թագուհին Վինձորի պալատում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյա Թրամփին, որոնք Միացյալ Թագավորությունում են գտնվում աննախադեպ երկրորդ պետական այցով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Եվրոպական զորակազմերն Ուկրաինայում կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի համար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Երևանում սեպտեմբերի 22-23-ին կայանալու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարը։ Այս մասին տեղեկություն է տարածել ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օտարերկրացի դեսպանների համար կազմակերպված կլոր սեղան-հանդիպման ժամանակ՝ նվիրված ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը:
Միջուկային Արմագեդոն տեղի չի ունենա, դիվանագիտությունը կհաղթանակի, ասում է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու ռազմական բարեփոխումները փաստում են, որ նա կորցրել է կապը իրականության հետ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին 75-ամյակի կապակցությամբ և հրավիրել է նրան այցելել Մինսկ:
Չինաստանի իշխանություններն Իսրայելից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում՝ խուսափելու արդեն իսկ լուրջ հումանիտար ճգնաժամի սրումից: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հակամարտության կարգավորման մասին հայտարարել է «Слуга народа» խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այցելել Չինաստան հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, հաղորդում է South China Morning Post (SCMP) թերլը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, այդ թվում՝ նախագահական վարչակազմերի միջև, շփումները շարունակվում են:
Իսրայելական ուժերը սեպտեմբերի 17-ին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի շրջանի երեք գյուղ և մի քանի տներում խուզարկություններ իրականացնելուց հետո ձերբակալել են չորս քաղաքացու։Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
Լիբերալ դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) համահիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկին Լեհաստանի համար խնդիրներ էր կանխատեսել, եթե Ռուսաստանի հետ վերջիններիս հարաբերությունները վատթարանան, և այս կանխատեսումն արդեն իրականանում է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, միջազգային հեռախոսազրույց կունենա:
Ըստ հաղորդագրության՝ Yudh Abhyas-ն իրենից ներկայացնում է Հնդկաստանի կողմից անցկացող ամենաառաջադեմ և լայնածավալ երկկողմ զորավարժություններից մեկը և վկայում է երկու երկրի միջև ռազմական աճող փոխգործակցության մասին։
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Էլբրիջ Քոլբին հավանություն է տվել 500 միլիոն դոլարի չափով երկու մատակարարման Ուկրաինայի պահանջների առաջնահերթ ցուցակ (PURL) նոր նախաձեռնության շրջանակում
Ֆինանսների նախարարությունը հավելել է, որ Վրաստանի պետական պարտքի չափը օգոստոսի արդյունքներով կազմել է ավելի քան 10 միլիարդ դոլար։ Երկիրն ամենից շատ պարտք է Ֆրանսիային՝ ավելի քան 850 միլիոն դոլար։