Պորտուգալիան 6-րդ գոլը խփեց Հայաստանի թիմին
Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Պորտուում հյուրընկալվել է Պորտուգալիան հավաքականին. այս պահին Հայաստանի թիմը պարտվում է 1:6 հաշվով։
52-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Բրունու Ֆերնանդեշտ:
Ընթանում է երկրորդ խաղակեսը։
Հիշեցում. 7-րդ րոպեին Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը գրավեց իսպանական «Վիլյառեալի» 22-ամյա պաշտպան Ռենատու Վեյգան,
18-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը,
28-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» 22-ամյա հարձակվող Արթուր Սերոբյանը հետփոխանցում կատարեց դարպասապահ Հենրի Ավագյանին, սակայն առաջինը գնդակին հասավ ֆրանսիական ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը և առաջ մղեց Պորտուգալիայի հավաքականին,
2 րոպե անց ՊՍԺ-ի 21-ամյա կիսապաշտպան Ժոաու Նևեշը խփեց դաշտի տերերի երրորդ գոլը,
Ժոաու Նևեշը 42-րդ րոպեին տուգանայինից խփեց իր երկրորդ գոլը,
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիայի» 33-ամյա կիսապաշտպան Կարեն Մուրադյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 31-ամյա կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը:

