Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարծում է, որ նավթային գները երկար ժամանակ ցածր չեն մնա, իսկ արտադրող երկրները շուտով կվերականգնեն իրենց հաշվեկշիռը շուկայում, հայտնում է Reuters-ը:
Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել են Վատիկանի ներկայացուցիչները: Հաղորդվում է, որ դերասանն ու Հռոմի պապը անհանգստացած են նույն խնդրի կապակցությամբ՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ:
Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագիծը, որը արգելում է էվթանազիան, հայտնում է Associated Press-ը:
Հունական ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող նավը, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով առափնյա ոստիկանության ներկայացուցիչներին:
Մենք վերջերս ավարտեցինք նախագծի համաձայնեցումը, որը կայացվել էր նախագահների կողմից Դուշանբեում, ապա՝ Մոսկվայում տեղի ունեցած նստաշրջանների ընթացքում։ Որպես ՀԱՊԿ նախագահող, Սերժ Սարգսյանը պետք է հաստատի այս պլանը։ Հարցերը շատ են։
ՆԱՏՕ-ն անհանգստացած է քարոզչությամբ, որը գալիս է ռուսական կառավարական ԶԼՄ-ներից, սակայն դրա դեմ չի պայքարի նմանատիպ եղանակներով, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ծախսում է բազմաթիվ միջոցներ ու ուղղում է ներդրումները քարոզչության տարբեր տեսակների վրա: Մենք չենք պայքարի քարոզչության դեմ քարոզչական մեթոդներով»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ Բրյուսելում ներկայացնելով 2015թ. արդյունքներին նվիրված զեկույցը:
«Իրանը ԼՂ հակամարտության գոտում կպահպանի իր հավասարակշռված, բայց ոչ անտարբեր դիրքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի սյունակագիր, քաղաքագիտության դոկտոր Իսմայիլ Սալամին:
ԵԽԽՎ-ի քվեարկություններից բազմաթիվ հետեւություններ կարելի է անել: Շատ արագ նշելու համար, թե հակահայ զեկույցների հեղինակները առանց Արցախ այցելելու, տեղում տիրող իրավիճակին ծանոթանալու, քաղաքական, ռազմական եւ նույնիսկ ջրամբարի օգտագործման վերաբերյալ գնահատականներ էին ամրագրում. թե զեկուցումները բացառապես կողմնակալ էին եւ խախտում էին անաչառությունը: Տակավի՛ն` Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը` Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ:
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «պետք է պահպանեն հարաբերությունները, որոնք պետք է հիմնված լինեն թափանցիկության ու փոխադարձ հարգանքի վրա»: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցում՝ նվիրված 2015թ. արդյունքներին
Ռուսաստանում ավելի քան 100 մարդ է մահացել գրիպի հետևանքով վերջին 3 շաբաթում, այսօր հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել են որպես պատասխանող կողմ հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների հայցի համաձայն, որը սպանվել էր Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004-ին: Այս մասին տեղեկացնում է Middlesex University-ում տեղակայված Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը (European Human Rights Advocacy Centre)։
Ֆրանսիայի իշխանությունները դիմել են Եվրամիության ղեկավարությանը՝ առաջարկելով ուսումնասիրել Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման հարցը՝ կապված Թեհրանի կողմից վերջին հրթիռային փորձարկումների հետ, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ԵՄ երկու անանուն ներկայացուցիչներին:
ԵՀՄՖ-ն ներկայացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ կապված կոռուպցիոն փաստերի և այլ սկանդալների շուրջ ունեցած տեղեկատվությունը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջին անգամ մեկնաբանել է «Օսկար» կինոմրցանակաբաշության շուրջ առաջացած սկանդալը, հայտնում է ABC News-ը:
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը մեկ տարուց ավելի է, ինչ նախարարական պաշտոնը համատեղում է իտալական ընկերության տնօրենի պաշտոնի հետ, ինչն արգելված է ուկրաինական օրենքներով: Այս մասին «Ուկրաինական պրավդայի» բլոգում հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել շուրջ 80 հազար մարդու, որոնք հավակնում էին ստանալ փախստականի կարգավիճակ և որոնց այն չի տրվել, հայտնում է BBC-ն:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումներին։
Հույն լրագրողները արհմիություննների որոշմամբ գործադուլ են անում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է RIA Novosti-ն:
Պորտուգալիայում, Ֆինլանդիայում ու Գերմանիայում գրանցվել են Զիկա վիրուսով վարակման նոր դեպքեր: Հաղորդվում է, որ բոլոր վիրուսակիրները վերջերս այցելել են Լատինական Ամերիկայի երկրներ, հայտնում է DW-ն:
Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համատեղ հետաքննության ժամանակ պարզել են ահաբեկիչների ինքնությունը, որոնք անմիջական առնչություն են ունեցել Սինայի թերակղզում А321 ինքնաթիռում ահաբեկչության նախապատրաստմանը:
Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանում փոստային FedEx ծառայության աշխատակիցները բեռների տեղափոխման ժամանակ հայտնաբերել էին տուփեր՝ կասկածելի սարքերով, հայտնում է NDTV-ը:
ԱՄՆ-ում ավելացել է Զիկա վիրուսով վարակված մարդկանց թիվը՝ հասնելով 6-ի: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը:
Ղազախստանի հարավում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է 5 մարդ, հայտնում է Interfax-ը:
ԱՄՆ-ի իշխանություններն անվանել են մարդկանց թիվը, որոնք զոհվել են երկրի հարավարևելյան շրջաններում ձնաբքի հետևանքով: Ընդհանուր առմամբ՝ տարերքը խլել է 50 մարդու կյանք, հայտնում է ABC News-ը:
Հաագայի միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել զբաղվել 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական ռազմական հակամարտության հետաքննությամբ, որի ժամանակ իրականացվել են ռազմական ու մարդկության դեմ գործած հանցագործություններ Վրաստանի ու Հարավային Օսիայի տարածքներում:
Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է Հենց այս օրն են սովետական զորքերը ազատագրել համակենտրոնացման ճամբար Օսվենցիմը, որի գոյության ընթացքում այնտեղ զոհվել է 1,1 մլն մարդ, շատերը բժշկական փորձերի զոհ են դարձել, որոնք անցկացվել են ճամբարներում:
Չնայած ամերիկահայերը ուշի ուշով հետևում են Թուրքիայի և նրա լոբբիստական ընկերությունների չարամիտ ջանքերին, սակայն նրանք հազվադեպ են ուշադրություն դարձնում փոքրաթիվ ամերիկացի թուրքերի վրա, որոնք կամ Թուրքիայի կառավարությունից վճարվելով կամ կուրորեն թյուր հայրենասիրական զգացումներից ելնելով քարոզչական գործունեություն են ծավալում…
British Airways ավիաընկերությունը վերսկսում է թռիչքները դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան, հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ռեզա Ջաֆարզադեին
ԴԱԻՇ-ի զինյալները հրապարակել են Մուհամմեդ Էմվազիի՝ «Ջիհադի Ջոնի» նոր լուսանկարները, գրում է Independent-ը:
Իսրայելի ու Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել են ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ, հայտնում է Reuters-ը: