
Հարցում. Ռուսաստանում Պուտինի վարկանիշը նվազել է. «Ազատություն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումներին։
Ըստ հանրային հարցումներ անցկացնող կենտրոնի հետազոտությունների, Պուտինը նմանատիպ վարկանիշ է ունեցել նաև 2014 թվականի մարտին՝ մինչև Ղրիմի անեքսիան։ Ուշագրավ է, որ Ղրիմի անեքսիայից հետո, հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը, դրական է պատասխանել ռուսաստանցիների միայն 45 տոկոսը։
«Վերջին կես տարվա ընթացքում իր կարծիքը դրականից բացասականի է փոխել ռուսաստանցիների մոտ 15 տոկոսը», – ասված է «Լևադա»-ի զեկույցում։
Այդուամենայիվ, «Լևադա» կենտրոնի փորձագետները նկատում են, որ և՛ Պուտինի, և՛ ընդհանրապես կառավարության վարկանիշը Ռուսաստանում այսօր ավելի բարձր է, քան եղել է մինչև 2014 թվականի մարտը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: