
Հունաստանում լրագրողները գործադուլ են հայտարարել

Հույն լրագրողները արհմիություննների որոշմամբ գործադուլ են անում՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ, հայտնում է RIA Novosti-ն:
Եթեր չեն հեռարձակվի նորություններ պետական ռադիոյով ու ERT հեռուստաընկերությամբ, Աթենքի նորությունների մակեդոնյան գործակալությամբ, խորհրդարանական հեռուստաալիքով, մասնավոր հեռուստաալիքերով ու մի շարք կայքերով:
Միաժամանակ, որոշ ինտերնետ-պարբերականներ անտեսում են արհմիությունների որոշումները: Չեն գործելու նաև տպագրության գլխավոր քարտուղարությունը, պետական գերատեսչությունների մամլո ծառայությունները:
Լրագրողները բողոքում են կառավարության պլանների դեմ, որը որոշել է փոխել սոցիալական ապահովագրության համակարգը ու միավորել ապահովագրական կենսաթոշակային հիմնադրամները մեկ կառույցի մեջ: Վերջիններս պահանջում են պահպանել պրոֆեսիոնալ ապահովագրական հիմնադրամը:
Հիշեցնենք, որ Հունաստանում շարունակվում է նաև նավաստիների 48-ժամյա գործադուլը:
Փետրվարի 4-ին Հունաստանում նշանակված է համընդհանուր գործադուլ: