Ռուսաստանում գրիպի համաճարակի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Ռուսաստանում ավելի քան 100 մարդ է մահացել գրիպի հետևանքով վերջին 3 շաբաթում, այսօր հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:
«Երեկվա դրությամբ զոհերի թիվը կազմել է 107 մարդ, այդ թվում՝ 4 հղի կին ու 8 երեխա: Բոլորը՝ առանց բացառության, չեն պատվաստվել»,- Սկվորցովայի խոսքերը մեջբերում է Interfax-ը:

Նրա խոսքով՝ այս սեզոնի առավել վտանգավոր վիրուսը խոզի գրիպն է: Այն հայտնաբերվել է զոհերի մեծ մասի մոտ: Ռուս նախարարը հայտարարել է, որ «զոհերի մեծ մասն ուշ է դիմել բժշկի»:

«Անկասկած, մարդկային կյանքը ամենամեծ արժեքն է, սակայն պետք չէ ոչ ադեկվատ գնահատել իրավիճակը: 2009թ., երբ խոզի գրիպի համաճարակ էր, մեզ մոտ գրիպից մահացել է 687 մարդ»,- հայտարարել է նա:

Տեսանյութեր

Լրահոս