Բաժիններ՝

Շվեդիան պլանավորում է արտաքսել տասնյակ հազարավոր ներգաղթյալների

Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել շուրջ 80 հազար մարդու, որոնք հավակնում էին ստանալ փախստականի կարգավիճակ և որոնց այն չի տրվել, հայտնում է BBC-ն:

Շվեդ նախարարի խոսքով՝ արտաքսման համար կօգտագործվեն հատուկ ավիաչվերթեր, իսկ օպերացիան կտևի մի քանի տարի:

2015թ. 163 հազար մարդ ապաստան է հայցել Շվեդիայից: Տվյալ պահին քննվել է 58800 հարցում: Դրանց 55%-ը հավանության է արժանացել:

Հունվարի սկզբին Շվեդիան փաստաթղթերի ժամանակավոր ստուգում մտցրեց Դանիայի հետ սահմանին: Ներկայում հարավից ավտոբուսներով, նավերով ու գնացքներով եկողները չեն կարող հայտնվել Շվեդիայում առանց համապատասխան թույլտվության:

Կառավարության մի շարք անդամներ ենթադրում են, որ մարդկանց մեծ հոսքը կարճ ժամանակահատվածում կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության ու հասարակական կարգի համար:

Իրավապաշտպաններն էլ իրենց հերթին մտավախություն ունեն, որ Ստոկհոլմը փակում է դռները փախստականների առաջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս