
Օբաման՝ «Օսկարի» շուրջ առաջացած սկանդալի մասին

«Կարծում եմ, որ եթե պատմենք յուրաքանչյուր մարդու պատմությունը, ապա արվեստն ինքնին լավը կդառնա: Զվարճանքների ինդուստրիան լավը կդառնա, բոլորն իրենց կզգան միասնական ամերիկյան ընտանիքի մաս»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ ինդուստրիան ընդհանուր առմամբ «պետք է անի նույնը, ինչ ցանկացած այլ ոլորտ՝որոնի տաղանդների, հնարավորություն ընձեռի բոլորին»:
Նա կարծում է, որ քննարկումներն «Օսկարի» շուրջ իրականում արտահայտում են ավելի լայն խնդիր՝ «հասե՞լ ենք մենք նրան, որ բոլորն ունենան իրենց շանսը»:
Հիշեցնենք, որ «Օսկարի» անվանակարգերում առաջադրվածների ցանկի հրապարակումից հետո, որտեղ ներկայացված չէր ոչ մի սևամորթ դերասան, սկանդալ ծագեց, իսկ դերասան Ուիլ Սմիթն ու նրա կինը բոյկոտեցին «Օսկարը»: