Ռուսաստանը ձգտում է փոխել Եվրոպայի սահմանները. Ստոլտենբերգ
Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն «պետք է պահպանեն հարաբերությունները, որոնք պետք է հիմնված լինեն թափանցիկության ու փոխադարձ հարգանքի վրա»: Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ամենամյա զեկույցում՝ նվիրված 2015թ. արդյունքներին:
Մինչ այդ, մամլո ասուլիսին, որի ժամանակ ներկայացվել է զեկույցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ «Ռուսաստանն իրեն շատ ագրեսիվ է պահում արևելյան ուղղությամբ»:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն տեսնում է, որ Ռուսաստանը ձգտում է փոխել Եվրոպայի սահմանները: Ստոլտենբերգը հավելել է, որ հենց այդ պատճառով է Ռուսաստանն ավելացնում իր ռազմական պոտենցյալը:
Նա նշել է, որ ռուսական իշխանությունների գործողությունները նպաստել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծ մասի որոշմանը՝ դադարեցնել կրճատել ռազմական բյուջեները: