Շվեդիայի թագավորն ու թագուհին տոնել են իրենց ամուսնության 40-ամյակը ազգականների և ծանոթների նեղ շրջապատում:
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր նախկին մրցակիցները, հիասթափված Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու իր իրավունքից, վերջին ջանքերն են գործադրում, որ իրեն խանգարեն դառնալ պաշտոնական թեկնածու:
Նվազագույնը 30 հազար մարդ է լքել Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքը 3 օրում՝ կապված ռազմական գործողությունների հետ, հայտնում է Փախստականների նորվեգական խորհուրդը (NRC):
Հաղորդվում է, որ 8 ամսական հղի աղջկան մայրը մինչև սպանելը կտտանքների է ենթարկել:
Սիրիայի Համա քաղաքից ոչ հեռու սիրիական ռազմական ինքնաթիռ է կործանվել:
Թուրքական 7 հեռուստաալիք տուգանվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան հայտարարել է, որ թուրք սահմանապահները գնդակահարել են 11 փախստականի, որոնք փորձել են հատել թուրք-սիրիական սահմանը և կոչ է արել անհապաղ հետաքննել է այդ դեպքը:
Կալիֆոռնիայի հարավում հրշեջները պայքարում են անտառային խոշոր հրդեհների դեմ, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ ստիված են եղել իրենց տները:
Օկինավայի հազարավոր բնակիչներ, ովքեր դժգոհ են ճապոնական կղզում ԱՄՆ-ի ռազմաբազայի դեմ, այսօր զանգվածային ցույց են պատրաստվում կազմակերպել:
Բելգիայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել նախօրեին ահաբեկչական գործունեությանն առնչություն ունենալու մեջ կասկածվող 3 մարդու: 9 մարդու, որոնք ձերբակալվել են ստուգայցի ընթացքում, որոշվել է ազատ արձակել:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանակցություններ է վարել Դամասկոս ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:
Իտալիայում անցկացվում են քաղաքապետերի ընտրություններ երկրի 4 խոշորագույն քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում:
Թեհրանը հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել ամերիկյան Boeing ընկերության հետ՝ 100 քաղաքացիական ինքնաթիռ ձեռք բերելու մասին:
Սիրիայի Համա նահանգի Սալամիա բնակավայր և Լաթաքիա նահանգի Ալ-Ջանուբի շրջան է տարվել 8.5 տոննա մարդասիրական բեռ, ասվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալիք հանդիպումը և հայտարարել, թե ադրբեջանական կողմը հույս ունի, որ Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կերպով է լուծվելու:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթի գների անկումը մեծ փորձություն է դարձել Ադրբեջանի համար:
«Ռուսաստանը բոլոր հարցերում փորձում է համագործակցության ճանապարհով ընթանալ, քանի որ ուկրաինական հակամարտության գինը բարձր էր թե՛ Ռուսաստանի, և թե՛ Արևմուտքի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը
Բավքում մեկնարկած «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարին հրավիրված` Ֆարել Ուիլյամսը, Քրիս Բրաունը և Էնրիկե Իգլեսիասը կոչված են զվարճացնելու մրցաշարի երկրպագուներին` օգնելով քարոզել իշխող Ալիևների կողմից առաջ տարվող միտքն այն մասին, թե իբր Ադրբեջանը երջանիկ երկիր է:
Տնտեսության գերակա ոլորտներում աշխատող ներդրողները 10 տարով կազատվեն կորպորատիվ եկամտահարկից. Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Պատերազմական գործողությունների վերսկսումը հավանական եմ համարում, սակայն դա չեմ կապում ինչ-ինչ մարզական իրադարձությունների մեկնարկի կամ ավարտի հետ: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե պաշտոնական Բաքուն ինչ չափով կհամաձայնի մաս կազմել ռուսական աշխարհաքաղաքական ծրագրերին ու նախագծերին: Ադրբեջանում անցկացված սոցհարցումներին ուշադրություն դարձնելու կարիք չկա. դրանք, ակնհայտորեն, ներդաշնակեցված են պաշտոնական Բաքվի կողմից վարվող քաղաքականությանը»:
Հունիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:
Բունդեստագի պատգամավոր, Կանաչների միության ղեկավար Ջեմ Օզդեմիրը թուրքական «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ այցելել է բժշկի՝ արյան բաղադրությունը ստուգելու համար:
Թևան Պողոսյանն ընդգծեց՝ անկախ նրանից, թե ինչ կպայմանավորվեն հանդիպման ընթացքում, մենք պետք է լավ կատարենք մեր «տնային աշխատանքը»՝ բանակի արդիականացում, բանակում եղած խնդիրների լուծում, և այլն:
Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում խոստովանել է, որ չէր ցանկանա հակառուսական պատժամիջոցները կարճ ժամանակում վերացնելուն: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:
Հարձակվողները ուժայինների վրա են նետել պայթուցիկ նյութ պարունակող շշեր, որոնք, սակայն, չեն հասել հատուկ ծառայության աշխատակցիների վրա և ընկել են ասֆալտին: Հյուպատոսարանի շինության տարածքում կայանած ավտոﬔքենաները ﬖասներ են կրել: Դեռևս հայտնի չեն հարձակվողների ինքնությունն ու նրանց այդ արարքի դրդապատճառները:
Դատարանը հաստատել է Եգիտպոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» խմբավորման վեց անդամների մահվան դատավճիռը: Նրանք նույն գործով կախաղանի միջոցով մահվան էին դատապարտվել մայիսի 7-ին: Դատարանի որոշումն ավելի ուշ հաստատման էր ուղարկվել երկրի բարձրագույն մուֆթիին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ Նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
Աֆղանստանում զինվորականները երկրի հարավում անցկացրած հատուկ օպերացիայի արդյունքում ազատել են «Թալիբան» ծայրահեղական խմբավորման մոտ գերության մեջ գտնվող նվազագույնը 9 անձի: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն` հղում կատարելով Աֆղանստանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրությանը:
Ստամբուլում իսլամիստները հարձակվել են Radiohead խմբի երկրպագուների վրա այն բանի համար, որ վերջիններս իսլամական սրբազան Ռամադան ամսվա ընթացքում օգտագործել են ոգելից խմիչքներ: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Բանն այն է, որ Զաքարյանը, լսելով Թրամփի հայտարարությունները մեքսիկացիների հասցեին, խախտել էր վերջինիս հետ նախկին պայմանավորվածությունը, եւ հրաժարվել Վաշինգտոնում կառուցվող Թրամփի նոր շքեղ հյուրանոցում բացել իր ցանցի ռեստորաններից մեկը: