Բաժիններ՝

Բելգիայում 3 մարդ մեղադրվել է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ

Բելգիայի դատախազությունը պաշտոնական մեղադրանք է առաջադրել նախօրեին ահաբեկչական գործունեությանն առնչություն ունենալու մեջ կասկածվող 3 մարդու: 9 մարդու, որոնք ձերբակալվել են ստուգայցի ընթացքում, որոշվել է ազատ արձակել, հայտնում է BBC-ն:

Շաբաթ օրը Բելգիայի դաշնային դատախազությունը հայտնել էր 12 մարդու կալանավորելու մասին, որոնք կասկածվում էին ահաբեկչական ակտեր կազմակերպելու մեջ:
Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել հիմնականում Բրյուսելի շուրջ գտնվող բնակավայրերում:

Բելգիայի դաշնային դատախազությունը հայտարարել էր, որ օպերացիայի ընթացքում չեն հայտնաբերվել զենք կամ պայթուցիկ նյութեր:

Բելգիայի հակաահաբեկչական ծառայությունները իրավապահ մարմիններին նախազգուշացրել էին ԴԱԻՇ-ի զինյալների հարձակման վտանգի մասին Բելգիայում և Ֆրանսիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930