![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիայի Համա և Լաթաքիա նահանգներ է տարվել 8.5 տոննա մարդասիրական բեռ
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/1438190357_640x420.jpg)
Սիրիայի Համա նահանգի Սալամիա բնակավայր և Լաթաքիա նահանգի Ալ-Ջանուբի շրջան է տարվել 8.5 տոննա մարդասիրական բեռ, ասվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարության մեջ, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Համա նահանգի Սալամիա բնակավայրում ապրող աղքատ ընտանիքների համար, ինչպես նաև Լաթաքիա քաղաքի Ալ-Ջանուբի շրջանի ներքին տեղահանվածների ճամբար է տեղափոխվել 8.5 տոննա մարդասիրական բեռ»,- ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ՌԴ ՊՆ կայքում: