Շոյգուն Պուտինի հանձնարարությամբ մեկնել է Սիրիա և հանդիպել Բաշար Ասադի հետ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բանակցություններ է վարել Դամասկոս ժամանած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում է BBC-ն:
Այդ հանդիպման մանրամասերը ո՛չ Սիրիայի հեռուստատեսությունը, ո՛չ ՌԴ ՊՆ-ն չեն հաղորդել՝ ասելով միայն, որ կողմերը քննարկել են «ռազմա-տեխնիկական համագործակցության հարցեր և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շրջանակում փոխգործակցության հարցեր»:
Շոյգուի այցի մասին, որը այցելել է նաև Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազա, ավելի վաղ չէր հայտարարվել: Նրա խոսքով՝ այցը կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձարարությամբ: