
Կրեմլի աշխատակազմի ղեկավարը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արագ վերացմանը

Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը «Вести в субботу» հաղորդմանը տված հարցազրույցում խոստովանել է, որ չէր ցանկանա հակառուսական պատժամիջոցները կարճ ժամանակում վերացնելուն: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:
Նրա խոսքով` պատժամիջոցները, իհարկե, հսկայական վնաս են հասցրել, հանգեցրել են գնաճի, սակայն իրադրությունն այժմ այնքան սրված չէ, որքան մեկ տարի առաջ: Նա նշել է, որ բյուջետային եկամուտների 2/3-ը նավթային ու գազային ոլորտներից չեն, այլ ուրիշ ոլորտներից են, ինչպես, օրինակ, քիմիականը: Իվանովի համոզմամբ` դա հսկայական առաջընթաց է:
«Եվ այս ամենը մեծապես շնորհիվ պատժամիջոցների: Անձամբ ես կցանկանայի, որ մեր դեմ պատժամիջոցները ավելի երկար պահպանվեին և շուտ չհանվեին»,- ասել է Կրեմլի աշխատակազմի ղեկավարը: