Բաժիններ՝

Ռազմական գործողությունների հետևանքով 3 օրում նվազագույնը 30 հազար մարդ է լքել Իրաքի Ֆալուջա քաղաքը

Նվազագույնը 30 հազար մարդ է լքել Իրաքի Էլ-Ֆալուջա քաղաքը 3 օրում՝ կապված ռազմական գործողությունների հետ, հայտնում է Փախստականների նորվեգական խորհուրդը (NRC):

Ուրբաթ օրը Իրաքի անվտանգության ուժերը վերահսկողություն են սահմանել Էլ-Ֆալուջա քաղաքի կենտրոնի նկատմամբ ու ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել կառավարական համալիրը:

Ինչպես նշում է գործակալությունը, հենց դա է թույլ տվել հազարավոր բնակիչների լքել քաղաքը:

«Գնահատականների համաձայն՝ Էլ-Ֆալուջայից հեռացածների թիվը վերջին 3 օրում հասնում է 30 հազար մարդու»,- ասվում է NCR-ի հայտարարության մեջ:

Իրաքի Անբար նահանգի Էլ-Ֆալուջա քաղաքը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ էր 2014թ. սկզբից:

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին մայիսի 23-ին հայտարարել է քաղաքի ազատագրման օպերացիայի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս